ԱԽՏ բորսաներն առավելապես աճով են բացվել

23.01.2013 11:04
ԱԽՏ բորսաներն առավելապես աճով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան հարթակի առանցքային ֆոնդային հարթակներն չորեքշաբթի առqքուվաճառքները բացել են առավելապես աճով`ամերիկյան ֆոնդային հարթակների վերէլքի ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Առքուվաճառնքների առաջին րոպեներին Nikkei Stock Average 225–ը նվազել է 1,13 տոկոսով և կազմել 10588,8  կետ։

Հարավկորեական KOSPI-ն աճել է 0,6 տոկոսով՝ հասնելով 1986,15 կետի: KOSPI հարավկորեական ցուցիչը բարձրացել է 0,35 տոկոսով` հասնելով 2003,6 կետի։ S&P/ASX 200 ավստրալիական ցուցիչն առուվաճառքի սկզբին աճել է 0,32 տոկոսով` կազմելով 4793 կետ։

Նախօրեին ամերիկյան ցուցիչներն աճել են 0,27–0,46 տոկոսի սահմաններում` ուժեղ կորպորատիվ վիճակագրության հիման վրա։
KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև