Եվրագոտու երկրները պայմանավորվել են հարկ սահմանել ֆինանսական տրանզակցիաների նկատմամբ

23.01.2013 12:10
Եվրագոտու երկրները պայմանավորվել են հարկ սահմանել ֆինանսական տրանզակցիաների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. ԵՄ տասնմեկ երկրների ֆինանսների նախարարները երեքշաբթի պայմանավորվել են միասնական հարկ սահմանել ֆինանսական տրանզակցիաների նկատմամբ, ինչը կոչված է կրճատելու շուկայի սպեկուլյատիվ գործառնությունների ծավալը։ ԵՄ–ի ամբողջ տարածքում այդ հարկը սահմանելու գաղափարը ձախողվել է, գրում է РБК daily–ն։

Արդյունքում` հարկի սահմանմանը կողմ հանդես եկան Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Ավստրիան, Պորտուգալիան, Բելգիան, Էստոնիան, Հունաստանը, Սլովակիան և Սլովենիան։ Այն կկիրառվի ֆոնդային շուկայում  (ակցիաներ, պարտատոմսեր) գործարքներ իրականացնելիս. դրույքը կկազմի տրանզակցիայի արժեքի 0,1 տոկոսը, ինչպես նաև` ֆինանսական գործիքների շուկայում (դրույքը` 0,01%)։Ենթադրվում է, որ դրա հաշվին ստացված միջոցները կօգտագործվեն համաեվրոպական բյուջեի ֆինանսավորման և բարդ տնտեսական շրջաններում ֆինանսական համակարգի աջակցման համար պահուստներ ստեղծելու համար։

Հարկային եվրահանձնակատար Ալգիրդաս Սեմետի հաշվարկների համաձայն` հարկը տարեկան կարող է բերել մինչև 57 մլրդ եվրո, սակայն փորձագետներն այդ գնահատականը չափազանց լավատեսական են համարում և 30–35 մլրդ եվրոյի չափով են թվեր նշում։

«Սկզբունքորեն երկրները կարող են շատ գումար հավաքել, սակայն գործնականում հարկի չափն այնքան էլ մեծ չէ, բոլորը զգուշանում են, որ բանկերը պարզապես բիզնեսն այլ երկրներ կտեղափոխեն։ Ըստ էության` դա խորհրդանշական քայլ է, որը թույլ կտա քաղաքական գործիչներին ասել ընտրազանգվածին, որ ճգնաժամում մեղավոր բանկիրները պատժված են»,– РБК daily–ին ասել է Berenberg Bank–ի ավագ տնտեսագետ Քրիստիան Շուլցը։

«Տրանզակցիայի հարկը երբեք չի ընդունվի Մեծ Բրիտանիայում, քանի որ Լոնդոնը երկրագնդի խոշորագույն ֆինանսական կենտրոնն է։ Դրանից հրաժարվել են նաև Շվեդիայում, որտեղ արդեն նման բան արել են 1990–ականներին, նախաձեռնությունը ձախողված էր համարվել։ Մենք դժվար թե երբևէ նման հարկի տարածում տեսնենք եվրագոտու բոլոր երկրներում»,– վստահ է պ–ն Շուլցը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև