Հուսալի ակտիվների պահանջարկի աշխուժացումը ոսկու արժեքի բարձրացման բերեց

23.01.2013 13:00
Հուսալի ակտիվների պահանջարկի աշխուժացումը ոսկու արժեքի բարձրացման բերեց

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Ոսկու արժեքը երեքշաբթի կայացած առքուվաճառքի ավարտին բարձրացավ` ԱՄՆ–ի անշարժ գույքի շուկայի անսպասելի թույլ տվյալներից հետո հուսալի ակտիվների նկատմամբ ներդրողների հետաքրքրության ավելացման ֆոնին, վկայում են բորսայի տվյալները, գրում է banki.ru–ն։

Նյու Յորքի Comex բորսայում կայացած նստաշրջանի ավարտին փետրվարյան ֆյուչերսը թանկացավ 6,2 դոլարով կամ 0,4 տոկոսով` կազմելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1 693,20 դոլար։

ԱՄՆ–ի ռիելթորների ազգային ասոցիացիան տեղեկացրել է, որ երկրորդական շուկայում բնակարանների վաճառքի գործարքների քանակը նախորդ տարվա դեկտեմբերին նվազեց 1 տոկոսով ամսվա կտրվածքով և կազմեց 4,94 մլն։ Փորձագետները 1,2 տոկոսով`մինչև 5,1 մլն, գործարքների թվի ավելացում են ենթադրում։ Բացի այդ, թանկարժեք մետաղի գնանշումների աճին կնպաստի ԱՄՆ–ի պետական պարտքի առաստաղի հետ կապված անորոշությունը։

«Հետագա դրական դինամիկան բացառված չէ, քանի որ  պետական պարտքի հետ կապված խնդիրները լուծված չեն։ Սակայն որպեսզի գների աճի տեմպերը զգալիորեն արագանան, ոսկին պետք է գերազանցի մեկ ունցիայի դիմաց 1 700 դոլար նշանակումը»,– կարծում է Նյու Յորքի MacroMoves–ի ղեկավար տնօրեն Սոնի Տահիլիանին, որի խոսքը մեջբերում է MarketWatch գործակալությունը։

Գների բարձրացումը սահմանափակեց Եվրոպայի Տնտեսության հետազոտությունների կենտրոնի տվյալները։ Գերմանիայի տնտեսության նկատմամբ ներդրոների սպասումների ցուցիչը հունվարին ավելացավ` 2012թ.–ի դեկտեմբերին գրանցված 6,9 կետից  հասնելով 31,5 կետի, չնայած ընդամենը մինչև 12 կետի աճ էր ակնկալվում։ Այդպիսով, ինդիկատորը 2010թ.–ի մայիսից ի վեր հասավ առավելագույն նշանակմանը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև