Հայաստանում գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները 14%-ից պետք է իջեցվեն 5%-ի. փորձագետ

23.01.2013 14:26
Հայաստանում գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները 14%-ից պետք է իջեցվեն 5%-ի. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայկական ֆերմերական տնտեսություններին  հատկացվող վարկերի տոկոսադրույքները պետք է 14%–-ից իջեցվեն 5%-ի, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը։

Կառավարության որոշմամբ` 2011թ.–ի ապրիլի 1–ից հայ գյուղացիներին արտոնյալ գյուղատնտեսական վարկեր են հատկացվում տարեկան 14 տոկոս դրույքով, որից 4 տոկոսը սուբսիդավորում է պետությունը։ Վարկերը հատկացվում են հայկական դրամով, վարկի միջին չափը կազմում է 625 հազար դրամ։

«Գյուղացուն դժվար է ամեն տարի վճարել պետության կողմից նախատեսված 10 տոկոսը` հատկապես առաջին երկու տարում, քանի որ մշակող հողերից շահույթ ստանալու համար մոտ հինգ տարի է անհրաժեշտ։ Դա ստիպում է գյուղացուն այլ վարկեր վերցնել և այդպիսով պարտքերի մեջ ընկնել»,– ասաց նա։

Այդ կապակցությամբ Սեդրակյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը պետք է ոչ միայն իջեցնի տոկոսադրույքները, այլ նաև ավելացնի գյուղատնտեսական վարկերի մարման ժամկետները` նախատեսված երկուսից հասցնելով 4–5 տարվա։

Արարատի մարզի Սիսավան գյուղի բնակիչ Սոս Հարությունյանն իր հերթին ասաց, որ հատկացվող վարկերի չափերը նույնպես բավարար չեն գյուղատնտեսական աշխատանքների հաջող ընթացքի համար։

«Այժմ վարկի առավելագույն չափը կազմում է 1 մլն դրամ։ Այդուհանդերձ, այդ գումարը շատ քիչ է գյուղացիների համար։ Դրական արդյունքների հասնելու համար մեզ գոնե 2–2,5 մլն դրամի չափով վարկ է հարկավոր»,– ասաց նա։

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նախորդ տարվա հոկտեմբերին հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի համարում գյուղատնտեսական վարկերի դրույքների իջեցումը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև