Ամերիաբանկն ամփոփեց «Ճանաչիր փողի արժեքը» ավանդային արշավի առցանց մրցույթի արդյունքները

23.01.2013 17:29
Ամերիաբանկն ամփոփեց «Ճանաչիր փողի արժեքը» ավանդային արշավի առցանց մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկն ամփոփեց «Ճանաչիր փողի արժեքը» ավանդային արշավի` ֆեյսբուքյան էջում հայտարարված առցանց մրցույթի արդյունքները, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Հինգ առավելագույն «Like»-եր հավաքած բլոգերների կողմից կատարված գրառումները մրցույթի եզրափակիչ փուլում ուսումնասիրվեցին Ամերիաբանկի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, մասնավորապես ուսումնասիրվեց գրառումների համապատասխանությունը մրցույթի կանոններով սահմանված չափանիշներին:

Մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչվեց Շուրա Մարտիրոսյանի կողմից կատարված գրառումը:

Մրցույթի մասնակիցները մինչև 2012 թ. դեկտեմբերի 31-ը իրենց բլոգում կամ ինտերնետային կայքում կատարել էին հետաքրքիր ու բազմաբնույթ գրառումներ «փողի արժեք» հասկացության վերաբերյալ և տարածել «Ճանաչիր փողի արժեքը» Facebook-ի էջում, ընդ որում ընդունելի էր ցանկացած ձևաչափ` նկար, հոդված, հետազոտություն, վերլուծություն, երկտող և այլն:

Հաղթողը Ամերիաբանկի կողմից արժանացավ դրամական պարգևի` 200.000 ՀՀ դրամ-ի չափով, որը տրամադրվեց Ամերիաբանկի VISA Gift միջազգային քարտով:

Ամերիաբանկը շնորհակալություն է հայտնում մրցույթի մասնակիցներին և Facebook սոցիալական կայքի այն բոլոր օգտատերերին, ովքեր հատաքրքրություն են ցուցաբերել «Ճանաչիր փողի արժեքը» մրցույթի նկատմամբ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև