Իսպանական տնտեսությունն արագացրել է կրճատման տեմպերը

23.01.2013 20:26
Իսպանական տնտեսությունն արագացրել է կրճատման տեմպերը

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Իսպանիայի տնտեսությունը 2012 թվականի չորրորդ եռամսյակում կրճատվել է 0.6 տոկոսով` արագացնելով կրճատման տեմպերը նախորդ եռամսյակի համեմատ։ Երկրի ՀՆԱ–ն նախորդ տարվա երրորդ եռամսյակում եռամսյակային հաշվարկով կրճատվել է 0.3 տոկոսով, ասվում է Իսպանիայի բանկի զեկույցում, հաղորդում է  РБК–ն։

2011 թվականի չորրորդ եռամսյակի նկատմամբ իսպանական տնտեսությունը կրճատվել է 1.7 տոկոսով։ 2012 թվականի երրորդ եռամսյակում տնտեսության սեղմումը կազմել է տարեկան արտահայտմամբ 1.6 տոկոս։

2012 թվականի արդյունքներով, Իսպանիայի տնտեսությունը կրճատվել է 1.3 տոկոսով (2011 թվականի նկատմամբ, երբ երկրի ՀՆԱ–ն աճել է տարեկան արտահայտմամբ 0.4 տոկոսով)։

2012 թվականի սկզբում իսպանական տնտեսությունը շարունակում էր հավատարիմ մնալ կրճատման միտումներին, քանի որ ընթացիկ դժվարություններ կային ֆինանսավորման ներգրավման հարցում (թեև վերջին ամիսներին ֆինանսական շուկայում տիրող լարված իրավիճակը մի փոքր թուլացել է, ինչին նպաստել են Եվրոպական կենտրոնական բանկի գործողությունները) և շարունակում էր թույլ մնալ աշխատաշուկան։

Նախորդ տարի իսպանական տնտեսության կրճատումն իրականացվել է երկրի իշխանությունների կողմից անցկացվող ֆիսկալային կոնսոլիդացման ծրագրերի ֆոնին, որոնք «սպանել են» երկրի սպառողական ակտիվությունը։ Իսպանիայի ներքին շուկայում պահանջարկն արտացոլող ինդիկատորը 2012 թվականի արդյունքներով նվազել է 3.9 տոկոսով` ավելի զգալի, քան 2011 թվականին։ Միևնույն ժամանակ իրավիճակը մի փոքր շտկել է արտաքին շուկայի պահանջարկը, որը նպաստել է արտահանման աճին և ներկրման նվազմանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև