Apple-ը ներկայացրել է տարեկան հաշվետվությունը, որից հետո նվազել է բաժնետոմսերի գինը

24.01.2013 11:45
Apple-ը ներկայացրել է տարեկան հաշվետվությունը, որից հետո նվազել է բաժնետոմսերի գինը

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. 2012 թվական դեկտեմբերին 29-ին ավարտված նախատոնական ժամանակահատվածում Apple ամերիկյան ընկերությունը 47,8 միլիոն iPhone է վաճառել, ինչը 29 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամակահատվածի ցուցանիշից, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն, ընկերությունը պետք է հաշվետու եռամսյակում  47,5–53 մլն սմարթֆոն վաճառեր, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը։ Մինչ օրս մեկ եռամսյակում վաճառված iPhone–ի ռեկորդային թիվը 2012թ.–ի առաջին եռամսյակի ցուցանիշն է եղել` 37,04 մլն սարք։ 2007թ.–ին առաջին սերնդի iPhone–ի հայտնվելու պահից սկսած` Apple–ն այդ շարք գրեթե 318 մլն սարք է վաճառել։

2012թ.–ի սեպտեմբերի վերջին Apple–ը մեկնարկեց iPhone 5 սմարթֆոնի վաճառքը, որը ունի մինչև չորս դյույմ անկյունագծով էկրան, միաձույլ մետաղյա կորպուս և գերարագ LTE ցանցերի հնարավորություն։ Ըստ Apple–ի տվյալների, դեկտեմբերի ավարտին այդ սարքից վաճառվեց աշխարհի ավելի քան 100 երկրում։ Թե հաշվետու ժամանակահատվում վաճառված iPhone–ի ընդհանուր թվից որքան բաժին հասավ iPhone 5–ին, Apple–ը չի պարզաբանում։

Apple–ը 2012թ.–ի հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին շուկա հանեց 22,9 մլն iPad պլանշետ, ինչը 49 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Վերլուծաբաններն ակնկալում էին, որ ընկերությունը շուրջ 23–25 մլն iPad կվաճառի։ Հաշվետու եռամսյակում Apple–ը շուկա հանեց iPad կոմպակտ պլանշետը և չորրորդ սերնդի լիաչափ iPad–ը, սակայն չի նշվում, թե ընդհանուր վաճառքում որքան է կազմում այդ սարքերից յուրաքանչյուրի մասնաբաժինը։ 2010թ.–ի գարնանը սարքի առաջին մոդելի գործարկումից սկսած` ընկերությունն ավելի քան 123 մլն պլանշետ է վաճառել և պահպանում է առաջատարի դիրքերը այդ հատվածում։

Mac ընկերությունը հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին 4,1 մլն անձնական համակարգիչներ է իրացրել, որը 21 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Հաշվետու եռամսյակում Apple–ը սկսեց վաճառել iMac մոնոբլոկ համակարգիչների նոր մոդելներ, որոնք չունեին օպտիկական շարժակ և Mac Mini կոմպակտային դեսքթոփ։ Ընկերությունը նաև գործարկեց MacBook Pro նոութբուքի 13 դյույմանոց տարբերակը` Retina էկրանով։

Հերթական անգամ վաճառքի նվազում ցուցադրեցին iPod մեդիաձայնարկիչները։ Apple–ը մեկ եռամսյակում 12,7 մլն սարք վաճառեց, որը 18 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Չկարողացավ կոտրել դինամիկան նաև iPod nano փլեյերի նոր մոդելը, որը 2,5 դյույմ անկյունագծով սենսորային էկրան ունի, ինչպես նաև նոր iPod touch–ը, որը նման է iPhone 5–ին։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև