ArCa վճարային համակարգի շրջանակներում 2012թ.-ի դեկտեմբերին իրականացված գործարքների գումարը գերազանցել է 84 մլրդ դրամը

24.01.2013 16:56
ArCa վճարային համակարգի շրջանակներում 2012թ.-ի դեկտեմբերին իրականացված գործարքների գումարը գերազանցել է 84 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. ArCa հայկական վճարային համակարգի շրջանակներում իրականացված գործարքների գումարը 2012 թվականի դեկտեմբերին կազմել է 84.5 մլրդ դրամ՝ նոյեմբերի համեմատ ապահովելով 39,5 տոկոս աճ, ընկերությունից տեղեկացրեցին «ԱՌԿԱ» գործակալությանը:

Տրամադրված տեղեկատվության համաձայն` դեկտեմբերին իրականացվել է 1604540 գործարք, ինչը նոյեմբերի ցուցանիշից շատ է 26.9 տոկոսով:

Միաժամանակ համակարգի մասնակիցների կողմից թողարկված քարտերով (այդ թվում նաև MasterCard, Visa վճարային համակարգի ապրանքները (սեփական քարտերը)) դեկտեմբերին իրականացվել է շուրջ 80.8 մլրդ դրամի 1540347  գործարք (նոյեմբերի համեմատ 41.9 տոկոսի աճ): Համակարգի մասնակից չհանդիսացողների կողմից թողարկված Visa քարտերով (օտար քարտեր) իրականացվել է 2,4 մլրդ դրամի 47787 գործարք (10,6 տոկոսի աճ), իսկ MasterCard քարտերով՝ 1,2 մլրդ դրամի 16406 գործարք (13 տոկոսի անկում):

Համակարգում քարտերով ընդհանուր առմամբ իրականացվել է շուրջ 75,8 մլրդ դրամի 1332826 կանխիկ գործարք, ինչը նոյեմբերյան ցուցանիշից շատ է 41.5 տոկոսով, ինչպես նաև իրականացվել է 8,7 մլրդ դրամի 271714  անկանխիկ գործարք (նոյեմբերի համեմատ 24.1 տոկոսի աճ):

Միաժամանակ համակարգում մեկ գործարքի միջին չափը կազմել է շուրջ 52.6  հազար դրամ, մեկ կանխիկ գործարքինը՝ շուրջ 56.9  հազար դրամ, մեկ անկանխիկ գործարքինը՝ 31.9 հազար դրամ:

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000 թ.-ի մարտի 16-ին որպես վճարների միասնական ազգային համակարգ: Այսօրվա դրությամբ Հայաստանի 21 առևտրային բանկերից 19-ը այս կամ այն կարգավիճակում մասնակցում է ArCa վճարային համակարգին:

Ազգային համակարգի շրջանակներում շրջանառության մեջ են գտնվում տարատեսակ ապրանքներ՝ ArCa քարտերի հիման վրա՝ ArCa Debit, ArCa Classic, ArCa Gold, ArCa Business, ArCa Affinity, ArCa Co-branded, ArCa Platinum, ինչպես նաև ArCa կենսաթոշակային քարտ:

Ընկերությունը MasterCard Europe միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ է և VISA համակարգի համար պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (Third Party Processor): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև