ՌԴ-ում վնասով աշխատող բանկերի մեկ քառորդը, 2012 թ.–ի արդյունքներով, արտասահմանյան «դուստր» բանկերն են

25.01.2013 12:24
ՌԴ-ում վնասով աշխատող բանկերի մեկ քառորդը, 2012 թ.–ի արդյունքներով,  արտասահմանյան «դուստր» բանկերն են

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. 2012 թվականի արդյունքներով` վնասով են աշխատել 48 ռուսական բանկեր, միաժամանակ դրանցից 13–ը վերահսկվում են օտարերկրյա կապիտալով, լրագրողներին հայտնել է ԿԲ նախագահի տեղակալ Միխայիլ Սուխովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ՌԴ–ում գործում է 896 բանկ։

ԿԲ–ն առայժմ իր համար դա չի բացատրել, հնարավոր է` վնասի է հանգեցրել այդ բանկերի թափանցիկությունն ու ազնվությունը, բայց չի բացառվում նաև, որ դրանց մի մասը բիզնես չի զարգացնում ՌԴ–ում, այլ պարզապես գոյություն ունի, ծախսերն էլ գերազանցում են եկամուտները, և վնաս են կրում։

«Մայր կազմակերպությունների գործունեության ֆոնին դրանք կոպեկներ են, բայց հավանաբար այդ բանկերը սպասման(իրենց ճակատագրի` խմբ.)  ռեժիմում են։ Դրանցից ոչ բոլորը վաճառքների ծրագրեր ունեն, բայց ֆինանսական բացասական արդյունքների գործոնը լրացուցիչ ազդակ է»,– կարծում է ԿԲ նախագահի տեղակալը։

Սակայն բազմաթիվ օտարերկրյա խաղացողների համար իրենց կառույցների տարեկան վնասների գործոնը ՌԴ–ում որոշիչ չէ, ավելացրել է նա։

Միաժամանակ մի շարք ասիացի ներդրողներ հետաքրքրվում են Ռուսաստանում բանկերի ստեղծմամբ։ Հավանաբար, այս տարի նրանք դուրս կգան շուկա, կարծում է Սուխովը։

«Դա նորմալ շուկայական ընթացք է` ոմանց հեռանալն ու մյուսների գալը` ներառյալ ոչ ռեզիդենտների»,– ասել է նա` ավելացնելով, որ ներկայում գործընթացը որոշվում է այլ գործոններով, քան 10 տարի առաջ։

Միաժամանակ ռուսական բանկային հատվածի ակտիվների և կապիտալի շահութաբերությունը բարձր մնալու բոլոր հնարավորություններն ունի, ինչը գրավում է ներդրողներին, համապատասխանաբար` 2 տոկոս և 16-17 տոկոս, կարծում է ԿԲ նախագահի տեղակալը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև