ԵԿԲ ղեկավար. «Սպասվում է, որ տարվա երկրորդ կեսին եվրագոտու տնտեսությունը կսկսի վերականգնվել»

25.01.2013 18:04
ԵԿԲ ղեկավար. «Սպասվում է, որ տարվա երկրորդ կեսին եվրագոտու տնտեսությունը կսկսի վերականգնվել»

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին կանխատեսել է, որ եվրոպական տնտեսությունը «ընթացիկ տարվա երկրորդ կեսին կսկսի վերականգնվել», երբ եվրոն կկայունանա շատ ցածր մակարդակում, գրում է banki.ru–ն։

Այդ կարծիքը նա հայտնել է ուրբաթ` հատուկ ուղերձով հանդես գալով Դավոսում կազմակերպված Համաշխարհային տնտեսական համաժողովում։

Ըստ նրա, եվրագոտու համար հիմնական ռազմավարական խնդիրը ֆինանսական շուկաների և կապիտալի շուկաների «պահպանվող մասնատումը հաղթահարելն է», որի արդյունքում Եվրոպայի տարբեր երկրների ձեռնարկությունները և ֆիզիկական անձինք վարկեր ստանալու տարբեր պայմաններ ունեն։

Դրագին խոստովանել է, որ « կառավարությունները զգալի առաջընթաց ունեն հարկային կոնսոլիդացիայի և կառուցվածքային բարեփոխումների գործում», արդյունքները, ըստ նրա, արդեն նկատելի են ավելացող մրցունակության չափերով։

Նա հիշեցրել է, որ «երկար տարիների ընթացքում առաջին անգամ նոր եվրոպական ինտեգրման գործընթացը ազդակ ստացավ 2012թ.–ին»։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև