Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $80,2 մլն

29.01.2013 12:04
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $80,2 մլն

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 21–ից 25–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $80,2 մլն՝ մեկ դոլարի դիմաց 405,43 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում են Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ 9,5 մլն եվրո և ավելի քան 528 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 540,82 դրամ և 1  ռուբլու դիմաց դրամ 13,29 միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է ավելի քան 96 մլն դոլար, շուրջ 11,1 մլն եվրո և շուրջ  80,3 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 406,47 դրամ, 1 եվրոյի դիմաց 542,81 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,49 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Բացի այդ, հունվարի 14–20–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41,3 մլն դոլար: ($1 -  406,29 դրամ):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև