ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում կայացավ «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի պարտատոմսերի ցուցակման արարողությունը

29.01.2013 14:02
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում կայացավ «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի պարտատոմսերի ցուցակման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում կայացավ «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի պարտատոմսերի ցուցակման արարողությունը, երեքշաբթի լրագրողներին ասաց բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

2013թ. հունվարի 29-ից «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կողմից և ընդգրկվել Bbond ցուցակում: Այս թողարկումը ներառում է 10 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 24 ամիս մարման ժամկետով և 10.1% տարեկան եկամտաբերությամբ 700,000 պարտատոմս: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն SASGB1 բորսայական հապավմամբ:

Պարտատոմսերի այս թողարկման տեղաբաշխումը իրականացրել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն:

«Պարտատոմսերի տեղաբաշխումը ես հաջող եմ գնահատում»,– ասաց Սարոյանը։

Ամերիաբանկի ներդրումային և բանկային գործարքների բաժնի տնօրեն Առնո Մոսիկյանն իր հերթին հայտնեց, որ ներդրումների 75 տոկոսը, ռեզիդենտներ են, իսկ 25 տոկոսը` արտասահմանյան ներդրողներ Ռուսաստանից և Շվեյցարիայից։

«ՍԱՍ–Գրուպի» պարտատոմսերի նկատմամբ առաջին անգամ հետարքրքություն են դրսևորել ներդրողներ Վրաստանից»,– հստակեցրեց նա։

«ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի գործունեության հիմնական ուղղությունը մանրածախ առևտուրն է: Ընկերությանն է պատկանում ՀՀ տարածքում գործող յոթ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը և երկու SAS Home խանութ սրահներ։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև