ՀՀ ԿԲ-ն երեքշաբթի 1,5 մլրդ դրամի կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել

29.01.2013 17:54
ՀՀ ԿԲ-ն երեքշաբթի 1,5 մլրդ դրամի կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն հունվարի 29–ին 1,5 մլրդ դրամ ծավալով կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGT13304132, AMGT26307130 և  AMGT3929A131 թողարկման պարտատոմսեր` 500 մլն դրամ ծավալով և 13, 26 և 39 շաբաթ մարման ժամկետով` համապատասխանաբար։

AMGT13304132 թողարկման պարտատոմսի ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1,55 մլրդ դրամ, բոլորը մրցակցային հայտերով։  Աճուրդին մասնակցել է 5 գործակալ։ Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3199 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.4500 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 488 491 773 դրամ:

AMGT26307130 թողարկման պարտատոմսի ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1,675 մլրդ դրամ, բոլորը մրցակցային հայտերով։  Աճուրդին մասնակցել է  7 գործակալ։ Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3979 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.5000  տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 477 321 612 դրամ:

AMGT3929A131 թողարկման պարտատոմսի ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 2,020 մլրդ դրամ, բոլորը մրցակցային հայտերով։  Աճուրդին մասնակցել է  8  գործակալ։ Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.0000 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.0000 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 464 756 004 դրամ: ($1 – 404,29 դրամ է). –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև