Fitch–ը Սբերբանկի 25 մլրդ ռուբլի եվրաբոնդերի թողարկմանը հատկացրել է «BBB» վարկանիշ

30.01.2013 14:26
Fitch–ը Սբերբանկի 25 մլրդ ռուբլի եվրաբոնդերի թողարկմանը հատկացրել է «BBB» վարկանիշ

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը 25 մլրդ ռուբլի ծավալով Սբերբանկի SBER -0.33% եվրապարտատոմսերի թողարկմանը հատկացրել է «BBB» երկարաժամկետ վարկանիշ, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ, գրում է Փրայմը։

Այդպիսով, հատկացված վարկանիշը համապատասխանում է հենց Սբերբանկի երկարաժամկետ վարկանիշին։

Անցյալ շաբաթ Սբերբանկը տարեկան 7,0 տոկոս եկամտաբերությամբ երեք տարի ժամկետով եվրապարտատոմսեր տեղաբաշխեց։ Ներդրողների կողմից պահանջարկը գրեթե երկու անգամ գերազանցեց տեղաբաշխվող ծավալը։

Ավելի վաղ Սբերբանկը ներդրողներին ուղղեց տարեկան շուրջ 7 տոկոս եկամտաբերության ուղղությամբ։

Թղթերը տեղաբաշխվել են RegS–ի իրավունքով։

Ներկա պահին շրջանառության մեջ է գտնվում խոշորագույն  ռուսական բանկի եվրապարտատոմսերի 13 թողարկում` 11–ը դոլարով և երկուսը` շվեյցարական ֆրանկով։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև