Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2012թ.–ին աճել է 7%–ով` հասնելով 146 մլրդ դրամի. ֆինանսական տնօրեն

30.01.2013 14:59
Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2012թ.–ին աճել է 7%–ով` հասնելով 146 մլրդ դրամի. ֆինանսական տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի վարկային պորտֆելը 7 տոկոսով աճել է 2012թ.–ի արդյունքներով` 2011թ.–ի համեմատ, կազմելով 146 մլրդ դրամ, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց «Ամերիաբանկ» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը։

«Կարևոր է նշել մեր հաշվեկշռի կառուցվածքի փոփոխությունները։ Մենք հայտարարել էինք, որ բանկի հիմնական առաջնահերթությունները փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև ֆիզիկական անձանց վարկավորումը կլինի»,–ասաց նա։

Ըստ Թառումյանի` 2012թ.–ին բանկի վարկային պորտֆելի կառուցվածքում փոքր և միջին ձեռնարկատիրությանը բաժին հասավ շուրջ 21 մլրդ դրամ` ապահովելով  12 տոկոսանոց աճ, իսկ ֆիզիկական անձանց վարկավորման ծավալները 2011թ.–ի համեմատ ավելացել են 13 տոկոսով` կազմելով 25 մլրդ դրամ։

Միաժամանակ, ըստ նրա, բանկի ակտիվները 2012թ.–ին, 2011թ.–ի համեմատ, աճել են 22 տոկոսով` կազմելով 245 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները` 25 տոկոսով` հասնելով 245 մլրդ դրամի։ Ամերիաբանկի շահույթը նախորդ տարվա արդյունքներով կազմել է 6,2 մլրդ դրամ` 2011թ.ի ցուցանիշի համեմատ ավելանալով ավելի քան 50 տոկոսով։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ ($1 – 407,75 դրամ է)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև