Հայկական բանկերը մինչև փետրվարի 14–ը կդադարեցնեն ArCA նոր քարտերի տրամադրումը

30.01.2013 15:15
Հայկական բանկերը մինչև փետրվարի 14–ը կդադարեցնեն ArCA նոր քարտերի տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. «Արմենիան Քարդ» պրոցեսինգային ընկերությունում ծրագրային ապահովման փոփոխությամբ պայմանավորված` հունվարի 29-ից մինչև փետրվարի 14-ը  «ԱրՔա» համակարգի հետ աշխատող բանկերի կողմից նոր քարտեր չեն տրամադրվի, ասվում է չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությունում ստացած Հայաստանի բանկերի միության հաղորդագրության մեջ։

Միաժամանակ փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը հնարավոր է համակարգի աշխատանքի ժամանակավոր ընդհատում: «Գործող քարտերը` մինչ այդ և դրանից հետո, կշարունակեն սպասարկվել առանց խափանումների»,– ասվում է ՀԲՄ հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ «Արմենիան Քարդում» մեկնարկել է բոլորովին նոր ծրագրային ապահովման անցնելու աշխատանքի  եզրափակիչ, միգրացիոն փուլը։

Ծրագրային փոփոխության  և վերազինման անհարժեշտությունը բխում է Բանկերի հաճախորդների կողմից ձևավորված նոր պահանջարկից, քարտերի ու գործարքների ավելացող ծավալներից,  ինչպես նաև այս ոլորտում արձանագրվող տեխնիկական և տեխնոլոգիական համաշխարհային  զարգացումներից:

««Արմենիան Քարդ» պրոցեսինգային կենտրոնը` նոր, միջազգային չափանիշներին համապատասխան ծրագրային ապահովման շնորհիվ, հնարավորություն կտա էապես բարելավել քարտերի սպասարկման որակը և կնձեռի  նոր ծառայությունների մատուցման հնարավորություններ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի և տասը առևտրային բանկերի կողմից 2000թ-ի մարտի 16-ին Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով: Ներկայում Հայաստանի 21 առևտրային բանկերից 19-նն այս կամ այն կարգավիճակով մասնակցում է ArCa վճարային համակարգին: Ազգային համակարգի շրջանակներում շրջանառվում են տարբեր պրոդուկտներ ArCa քարտերի հիման վրա՝ ArCa Debit, ArCa Classic, ArCa Gold, ArCa Business, ArCa Affinity, ArCa Co-branded, ArCa Platinum, ինչպես նաև կենսաթոշակային ArCa քարտեր:

Ընկերությունը մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս բանկերին թողարկել և սպասարկել ArCa, MasterCard, VISA և American Express քարտեր՝ օգտվելով պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև ընկերության մասնագիտական օժանդակությունից:  –0 –


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև