«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի զուտ շահույթը 2012 թվականին աճել է 20,8%–ով

31.01.2013 12:54
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի զուտ շահույթը 2012 թվականին աճել է 20,8%–ով

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի զուտ շահույթը 2012 թվականին աճել է 20,8%–ով և 1,244 մլն դրամ կազմել, «ԱՌԿԱ» գործակալությանն են հայտնում բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, բանկի շահույթի հիմնական աղբյուրներն են դարձել տոկոսային եկամուտները` 390 մլն դրամի չափով:

Բանկի ֆինանսական արդյունքը թույլ է տվել մեծացնել բանկի սեփական միջոցները (կապիտալ) 7.9 տոկոսով` հասցնելով այն 16,956 մլն դրամի։

Միաժամանակ, 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 123,419 մլն դրամ (28,7% աճ)։

2012 թվականի ընթացքում իրավաբանական և ֆիզիկական անձանց տրված վարկերի ծավալն ավելացել է 22.9 տոկոսով և կազմել 91,783 մլն դրամ։ Միաժամանակ կորպորատիվ հաճախորդների վարկային պորտֆելը մեկ տարում մեծացել է 23.3 տոկոսով և կազմել 76,436 մլն դրամ, ֆիզիկական անձանց վարկային պորտֆելն ավելացել է 21.1 տոկոսով` կազմելով 15,348 մլն դրամ։

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի հաճախորդների հաշվին առկա միջոցների ծավալը ավելացել է 19.4 տոկոսով` հասնելով 39,105 մլն դրամի, ընդ որում` ֆիզիկական անձանց միջոցներն ավելացել են 54.8 տոկոսով և կազմել 28,243 մլն դրամ։

«Բանկի` 2012 թվականի գործունեության արդյունքները թույլ են տվել բարելավել կապիտալի շահութաբերության ցուցանիշը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև