Հայաստանի առևտրային բանկերը 2012թ.–ին պետբյուջե են վճարել 25.8 մլրդ դրամ

31.01.2013 13:47
Հայաստանի առևտրային բանկերը 2012թ.–ին պետբյուջե են վճարել 25.8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում 2012 թվականի արդյունքներով ընդգրկվել են պետությունում գործող բոլոր 21 առևտրային բանկերը, որոնք պետբյուջե են վճարել մոտ 25.8 մլրդ դրամ, ասվում է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, 2011 թվականի հունվար–դեկտեմբերին 21 բանկերի կողմից պետբյուջե վճարած հարկերի ծավալը կազմել է շուրջ 21.5 մլրդ դրամ։

ՊԵԿ–ի տվյալների համաձայն, բանկերի վճարած բոլոր հարկերի կառուցվածքում ավելի քան 25.6 մլրդ դրամը բաժին է ընկնում հարկային մարմինների կողմից հավաքագրած հարկերին, իսկ 218.8 մլն դրամը` մաքսային մարմինների կողմից։

Միաժամանակ բանկերին բաժին է ընկել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի հազար խոշոր հարկատուների կողմից վճարած հարկերի ընդհանուր ծավալի 4.6 տոկոսը։

Բանկերի թվում առաջատարների հնգյակում են` ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  (ավելի քան 3.6 մլրդ դրամ` 21–րդ տեղ), HSBC Բանկ Հայաստանը (մոտ 2,7 մլրդ դրամ` 33–րդ տեղ), Ամերիաբանկը (շուրջ 2,6 մլրդ դրամ` 35-րդ տեղ), ՎՏԲ–Հայաստան Բանկը (ավելի քան 2,3 մլրդ դրամ` 42-րդ տեղ), ինչպես նաև Հայբիզնեսբանկը` (մոտ 1,7 մլրդ դրամ` 51–րդ տեղ)։

Առաջին հարյուր խոշոր հարկատուների թվում են` Արդշինինվեստբանկը (ավելի քան 1,6 մլրդ դրամ` 58-րդ տեղ), Յունիբանկը (մոտ 1,4 մլրդ դրամ`  62-րդ տեղ), Արարատբանկը (ավելի քան 1,3 մլրդ դրամ` 66-րդ տեղ), Ինեկոբանկը (ավելի քան 1,2 մլրդ դրամ` 77-րդ տեղ), Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը (մոտ 1,1 մլրդ դրամ` 8–րդ տեղ), Մելլաթ Բանկը (մոտ 1 մլրդ դրամ`  92-րդ տեղ)։

Ընդհանուր առմամբ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2012 թվականին պետբյուջե են վճարել ավելի քան 558.5 մլրդ դրամ` 2011 թվականի 483.5 մլրդ դրամի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև