ՀՀ ինը վարկային կազմակերպություններ ընդգրկվել են 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում

31.01.2013 14:23
ՀՀ ինը վարկային կազմակերպություններ ընդգրկվել են 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ինը վարկային կազմակերպություններ ընդգրկվել են 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում` 2012 թ–ին պետբյուջե վճարելով 2.6 մլրդ դրամ, հայտնում է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի կայքը։

Միաժամանակ, վարկային կազմակերպությունների կողմից վճարած բոլոր հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերը կազմել են 83 տոկոս կամ մոտ 2.15 մլրդ դրամ։

Վարկային կազմակերպություններին բաժին է ընկել հաշվետու ժամանակահատվածում հազար խոշոր հարկատուների վճարած հարկերի 0.5 տոկոսը։

ՊԵԿ–ի հրապարակած ցուցակում ընդգրկվել են` Ֆինքա ընկերությունը (690,1 մլն դրամ` 140–րդ), Նորվիկը (471,2 մլն դրամ` 203–րդ տեղ), ԱԳԲԱ–Լիզինգը (469,9 մլն  դրամ` 204–րդ տեղ), Կամուրջը (մոտ 307,1 մլն դրամ` 299–րդ տեղ), ՍԵՖ Ինտերնեշնլ (170,8 մլն դրամ` 516–րդ տեղ), Արեգակը (156,7 մլն դրամ` 567–րդ տեղ),  Բլեսսը (124,8 մլն դրամ` 684–րդ տեղ), Ազգային հիփոթեքային ընկերությունը (108,6 մլն դրամ` 766–րդ տեղ), Էքսպրես Կրեդիտը (80,9 մլն դրամ`  979–րդ տեղ)։

Ընդհանուր առմամբ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2012 թվականին պետբյուջե են վճարել ավելի քան 558.5 մլրդ դրամ` 2011 թվականի 483.5 մլրդ դրամի դիմաց։

Ներկայում Հայաստանում գործում է 32 վարկային կազմակերպություն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև