Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2012թ.–ին պետբյուջե են վճարել 1.6 մլրդ դրամ

31.01.2013 14:47
Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2012թ.–ին պետբյուջե են վճարել 1.6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործող բոլոր յոթ ապահովագրական ընկերություններն ընդգրկվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցուցակում` պետբյուջե վճարելով 1.6 մլրդ դրամ, ասվում է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Միաժամանակ ապահովագրական ընկերությունների կողմից վճարված բոլոր հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերը կազմել են 95.8 տոկոս կամ 1.52 մլրդ դրամ։

Ապահովագրական ընկերություններին բաժին է ընկել հաշվետու ժամանակահատվածում խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 0.3 տոկոսը։

ՊԵԿ–ի հրապարակած ցուցակում ընդգրկվել են Ռոսգոսստրախ Արմենիան (375,1 մլն դրամ), ԻՆԳՈ Արմենիան (372 մլն դրամ),  Նաիրի Ինշուրանսը (266,9 մլն դրամ), Ռեսոն (246,1 մլն դրամ), Ռասկոն (125,8 մլն դրամ), Կասկադ Ինշուրանսը (107,7 մլն դրամ), Գարանտ Ինշուրանսը  (100,2 մլն դրամ)։

Ընդհանուր առմամբ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2012 թվականին պետբյուջե են վճարել ավելի քան 558.5 մլրդ դրամ` 2011 թվականի 483.5 մլրդ դրամի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև