«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» մրցանակներ է հանձնել «Ամենաֆինանսական ստեղծագործություն» մրցույթի հաղթողներին

31.01.2013 18:00
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» մրցանակներ է հանձնել «Ամենաֆինանսական ստեղծագործություն» մրցույթի հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մրցանակներ է հանձնել «Ամենաֆինանսական ստեղծագործություն» մրցույթի մասնակիցներին, որը շուրջ մեկ ամիս անցկացվում էր Facebook սոցիալական ցանցում։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, մրցույթի ընթացքում ավելի քան 700 նոր անդամներ միացան Facebook-ում գտնվող Բանկի խմբին:

Մրցույթի անվանակարգերում հաղթողներին տրվել են MasterCard Gold տիպի քարտեր, իսկ մյուս մասնակիցներին` MasterCard Standard պլաստիկ քարտեր: «Բանկի պլաստիկ քարտերի միջոցով  քարտապաններին հնարավորություն է տրվում ստանալու զեղչեր ավելի քան 200 սպասարկման կետերում և ընկերություններում (առևտրի կենտրոններ, հյուրանոցներ, ապահովագրական ընկերություններ, բժշկական կենտրոններ, ինչպես նաև հանգստի և զվարճանքների կենտրոններ)` ողջ Հայաստանի տարածքով»,– ասվում է հաղորդագրության մեջ։

«Ամենաֆինանսական ստեղծագործությունը» հեղինակային աշխատանքների մրցույթ է` նվիրված բանկային և ֆինանսական ոլորտին: Մրցույթն անցկացվում էր հետևյալ անվանակարգերում` լուսանկարչություն, գեղանկարչություն, պատկերազարդում, բանաստեղծություն, երաժշտական ստեղծագործություն, ծաղրաշար, կարճամետրաժ ֆիլմ, տեսանյութ և այլն: Բանկն առաջարկում էր բոլոր ցանկացողներին իրենց աշխատանքները տեղադրել Facebook-ի «Areximbank-Gazprombank Group» խմբում, որտեղ հենց համացանցի օգտատերերը գնահատում էին մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված աշխատանքները:

Ըստ այդմ, անվանակարգում մրցույթի հաղթողներ դարձան ամենաշատ «լայքեր» հավաքողները:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև