Հայաստանի բանկային համակարգը Բազել III–ին անցումը կսկսի 2014թ.–ին. ՀԲՄ

31.01.2013 20:42
Հայաստանի բանկային համակարգը Բազել III–ին անցումը կսկսի 2014թ.–ին. ՀԲՄ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի Բազել III–ին անցման գործընթացը մեկնարկում է 2014թ.–ին, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Աշոտ Օսիպյանը։

«Հայաստանի բանկային համակարգի հիմնական խնդիրը 2013թ.–ին կդառնա Բազել III–ին անցման նախապատրաստվելը։ Մենք կփորձենք նախապատրաստական աշխատանքներն այնպես իրականացնել, որպեսզի 2014թ.–ից քայլ առ քայլ սկսենք նոր սկզբունքների և պահանջների ներդրման գործընթացը»,– ասաց նա։

Ըստ Օսիպյանի` Բազել III–ին անցումը կբերի Հայաստանի առևտրային բանկերի կառավարման որակապես նոր մակարդակի։

Բազել III–ը Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի փաստաթուղթն է, որը հաստատվել է 2010–2011թթ.–ին և ընդգրկում է բանկային կարգավորման  բնագավառի մեթոդական հանձնարարականներ։ Բազելյան համաձայնագրի երրորդ մասը մշակվել է ի պատասխան ֆինանսական կարգավորման թերությունների, որոնք բացահայտվել էին 2000–ական թվականների ֆինանսական ճգնաժամին։ Բազել III–ն ուժեղացնում է բանկի կապիտալի նկատմամբ պահանջները և լիկվիդայնության ուղղությամբ նոր նորմատիվ պահանջներ է ներդնում։ Բազել III համաձայնագրի գլխավոր նպատակն է բանկային գործում ռիսկերի կառավարման որակի բարձրացումը, ինչն իր հերթին պետք է ամրապնդի ֆինանսական համակարգի կայունությունն ընդհանրապես։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև