Archives by Month:

Calendar:

  • Calendar

    January 2013
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archive for January, 2013

    Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բորսաները փոքր-ինչ նվազումով են բացվել

    Thursday, January 31st, 2013

    Ամերիկյան բորսաների գնանշումների նվազման ֆոնին Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հիմնական ֆոնդային հարթակները հինգշաբթի առուվաճառքը սկսել են փոքր–ինչ նվազումով` 0,02—0,39%–ի սահմաններում, վկայում են առուվաճառքների տվյալները, հայտնում է banki.ru–ն։

    ԱՄՆ ԴՊՀ–ն բազային դրույքաչափը պահպանել է 0-0.25% մակարդակում

    Thursday, January 31st, 2013

    ԱՄՆ ԴՊՀ բաց շուկաների կոմիտեն երկօրյա նիստերի արդյունքում նախօրեին որոշում է ընդունել բազային դրույքաչափը անփոփոխ թողնել ռեկորդային ցածր` տարեկան 0-0.25 տոկոսի մակարդակում, հաղորդում է ՌԻԱ Նոովստին` վկայաբերելով ԴՊՀ–ի հրապարակած հաղորդագրությունը։

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2013թ.–ին կավելացնի բանկոմատների ու POS-տերմինալների քանակը

    Wednesday, January 30th, 2013

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2013թ. կավելացնի բանկոմատների քանակը մինչև 80, իսկ POS-տերմինալների քանակը կհասցնի 390-ի, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանի բանկերի միության ղեկավարության ամփոփիչ ասուլիսը

    Wednesday, January 30th, 2013

    Հինգշաբթի` հունվարի 31–ին, ժամը 14։00–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանի բանկերի միության ղեկավարության ամփոփիչ ասուլիսը` 2012 թվականին բանկային համակարգի գործունեության արդյունքներով։

    Հայկական բանկերը մինչև փետրվարի 14–ը կդադարեցնեն ArCA նոր քարտերի տրամադրումը

    Wednesday, January 30th, 2013

    «Արմենիան Քարդ» պրոցեսինգային ընկերությունում ծրագրային ապահովման փոփոխությամբ պայմանավորված` հունվարի 29-ից մինչև փետրվարի 14-ը «ԱրՔա» համակարգի հետ աշխատող բանկերի կողմից նոր քարտեր չեն տրամադրվի, ասվում է չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությունում ստացած Հայաստանի բանկերի միության հաղորդագրության մեջ։

    Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2012թ.–ին աճել է 7%–ով` հասնելով 146 մլրդ դրամի. ֆինանսական տնօրեն

    Wednesday, January 30th, 2013

    Ամերիաբանկի վարկային պորտֆելը 7 տոկոսով աճել է 2012թ.–ի արդյունքներով` 2011թ.–ի համեմատ, կազմելով 146 մլրդ դրամ, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց «Ամերիաբանկ» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը։

    Fitch–ը Սբերբանկի 25 մլրդ ռուբլի եվրաբոնդերի թողարկմանը հատկացրել է «BBB» վարկանիշ

    Wednesday, January 30th, 2013

    Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը 25 մլրդ ռուբլի ծավալով Սբերբանկի SBER -0.33% եվրապարտատոմսերի թողարկմանը հատկացրել է «BBB» երկարաժամկետ վարկանիշ, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ, գրում է Փրայմը։

    Ուոլ–սթրիթի ցուցիչներն առավելապես աճում են ընկերությունների հաշվետվությունների հիման վրա

    Wednesday, January 30th, 2013

    Ամերիկյան ֆոնդային ցուցիչները երեքշաբթի առավելապես ավելանում են մի շարք ընկերությունների ֆինանսական արդյունքների հրապարակումներից հետո, վկայում են բորսայի տվյալները, գրում է Փրայմը։

    Հայաստանում դոլարի փոխարժեքն առաջիկա շաբաթ կարող է կազմել 413 դրամ

    Tuesday, January 29th, 2013

    Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia բորսայի արժութային հատվածում աճեց 0,54 տոկոսով` հասնելով 408,68 դրամի։ Մեկ շաբաթվա ընթացքում առուվաճառքի ծավալը կազմեց 16,351 մլն ԱՄՆ դոլար, որն ավելի քան երեք անգամ ավել է նախորդ շաբաթվա ցուցանիշից։ Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացավ 0,51 տոկոսով և շաբաթ օրը` հունվարի 26–ին, կազմեց 410,81 դրամ։

    Հայաստանում հունվարի 29–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 408 դրամ է կազմել

    Tuesday, January 29th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունվարի 29–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 408 դրամ է կազմել:ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունվարի 29–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 408 դրամ է կազմել:
    Ֆոնդային բորսայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 1.3 մլն դոլարի (մոտ 529,5 մլն. դրամ) 11 գործարք: Միաժամանակ հունվարի 29-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել:
    Հունվարի 29-ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 407.75 դրամ, 1 եվրոն՝ 548.02 դրամ: -0-
    Ամ
    սա
    թիվ Կոդ Միջին
    Կշռվածփոփոխ Միջին
    Կշռված
    գին Բացման
    գին Փակման
    գին Առավելագ.
    գին Նվազ.
    գին Պահան
    Ջարկ Առա
    ջարկ Գործարքների
    թիվը Ծավալ
    (արտ
    արժույթ) Ծա
    վալ
    (դրամ)
    29.01.2013 EUR – – – – – – – – – – –
    USD -0.17% 408.00 408.00 408.00 408.00 408.00 406.50 408.00 11 1,298,000 529,584,000.00