Նախագահի աշխատակազմի ղեկավարը Հայրիկյանի նկատմամբ մահափորձը համարում է քաղաքական ենթատեքստով հանցագործություն

01.02.2013 11:33
Նախագահի աշխատակազմի ղեկավարը Հայրիկյանի նկատմամբ մահափորձը համարում է քաղաքական ենթատեքստով հանցագործություն

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը Հայրիկյանի նկատմամբ մահափորձը նախընտրական ժամանակահատվածում համարում է քաղաքական ենթատեքստով հանցագործություն։

Սարգսյանն այցելել է տուժածին հիվանդանոցում և հայտնել է լրագրողներին, որ Հայրիկյանն ընկճված չէ և իրեն լավ է դրսևորում։

Հայրիկյանը հրազենային վերք է ստացել ուսի շրջանում։ Հավանաբար ուրբաթ առավոտյան բժիշկները վիրահատություն կիրականացնեն փամփուշտը դուրս բերելու համար։ Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության։ Փամփուշտը, հավանաբար, դուրս կբերվի այս առավոտյան։

Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Հայրիկյանը նախկինում հայտնի խորհրդային դիսիդենտ է։ Սա նրա չորրորդ առաջադրումն է Հայաստանի նախագահի պաշտոնի համար։ Մինչ այս Հայրիկյանը մասնակցել է 1991, 1998 և 2003 թվականների ընտրություններին։

Փետրվարի 18–ին կայանալիք ընտրություններում իր հնարավորությունները Հայրիկյանը բավականին բարձր է գնահատում։ Նախընտրական քարոզարշավի իր ելույթներում քաղաքական գործիչը մեկ անգամ չէ, որ կոչ է արել թեկնածուներին միավորել իրենց ջանքերը։

Հատկանշական է, որ օրերս Կենտրոնակն ընտրական հանձնաժողովում գրանցված ութ թեկնածուներից երեքը` Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը, համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ մի շարք պահանջներ են առաջադրել իշխանություններին։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։  ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև