ՀԲ հայկական գրասենյակի ղեկավարը Հայրիկյանին շուտափույթ ապաքինում է մաղթել

01.02.2013 14:57
ՀԲ հայկական գրասենյակի ղեկավարը Հայրիկյանին շուտափույթ ապաքինում է մաղթել

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի հայկական գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին շուտափույթ ապաքինում է մաղթել Հայաստանի նախագահի թեկնածու, ««Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանին, ում նկատմամբ նախօրեի գիշերը մահափորձ է կատարվել։

«Մենք տխրությամբ և ափսոսանքով տեղեկացանք պատահածի մասին։ Տուժածին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,– ասաց Հափին ուրբաթ մամուլի ասուլիսում։

Նա ընդգծեց, որ կատարվածի հանգամանքները պարզելու և մեղավորներին պատժելու հարցն իրավապահ մարմինների իրավասության ներքո է, և հույս հայտնեց, որ տվյալ հարցը կլուծվի օրենքի տառին համապատասխան։

Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել ուսի շրջանում տեղական ժամանակով ժամը 23։30–ին` Երևանի կենտրոնում` Տպագրիչների փողոցում, որտեղ գտնվում է նրա հայրական տունը։ Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության։ Վիրահատությունը հաջող է անցել։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև