Հայաստանում փողի բազան դեկտեմբերին աճել է 9.6%–ով և կազմել է 683,8 մլրդ դրամ

01.02.2013 15:23
Հայաստանում փողի բազան դեկտեմբերին աճել է 9.6%–ով և կազմել է 683,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում փողի բազան 2012 թվականի դեկտեմբերի արդյունքներով, նոյեմբերի համեմատ, աճել է ավելի քան 60.1 մլն դրամով կամ 9.6%–ով և կազմել է 683,8 մլրդ դրամ, հաղորդեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Ըստ ԱՎԾ տվյալների, ԿԲ–ից դուրս կանխիկը դեկտեմբերի վերջին կազմել է ավելի քան 440.1 մլրդ դրամ` նոյեմբերի վերջի 406.3 մլրդ դրամի դիմաց։

Դրամային պարտադիր պահուստների մեծությունը կազմել է ավելի քան 154.5 մլրդ դրամ` նոյեմբերի վերջի ավելի քան 162.5 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով` ավելի քան 86 մլրդ դրամ` նախորդ ամսվա 47.3 մլրդ դրամի դիմաց։

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) դեկտեմբերի վերջին կազմել են ավելի քան 418.4 մլրդ դրամ՝ նոյեմբերի համեմատ ավելանալով 10.8%–ով։

Հաշվետու ժամանակահատվածում զուտ ներքին ակտիվների մեծությունը կազմել է ավելի քան 265.4 մլրդ դրամ` նոյեմբերի վերջի ավելի քան 246.2 մլրդ դրամի դիմաց։ ($1 – 406,64 դրամ է)։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև