Հայաստանում փողի զանգվածի ծավալը դեկտեմբերին աճել է 3,7%–ով՝ գերազանցելով 1346.3 մլրդ դրամը

01.02.2013 15:29
Հայաստանում փողի զանգվածի ծավալը դեկտեմբերին աճել է 3,7%–ով՝ գերազանցելով 1346.3 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2012թ.-ի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, աճել է 3,7%ով և կազմել է ավելի քան 1346.3 մլրդ դրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով` կանխիկ գումարի ծավալը բանկային համակարգից դուրս դեկտեմբերի վերջին կազմել է շուրջ 384.1 մլրդ դրամ՝ նոյեմբերի վերջի ավելի քան 360,7 մլրդ դրամի համեմատ, ցպահանջ ավանդները (դրամով) 161.7 մլրդ դրամ են կազմել` նախորդ ամսվա վերջի 164.4 մլրդ դրամի դիմաց։

Ժամկետային ավանդների ծավալը 2012 թվականի վերջում ավելի քան 192.2 մլրդ դրամ է կազմել` նոյեմբերի վերջի 187 մլրդ դրամի դիմաց։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը շուրջ 608.4 մլրդ դրամ է կազմել` նախորդ ամսվա վերջի 588.3 մլրդ դրամի դիմաց։

Արտարժույթով ավանդների մասնաբաժինը փողի զանգվածի կազմում կազմել է 45,2%։

Միաժամանակ փողի բազմարկիչը դեկտեմբերի վերջին 1.97 է կազմել՝ նոյեմբերի  համեմատ կրճատվելով 0,12 կետով։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև