Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $81,2 մլն

04.02.2013 11:57
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $81,2 մլն

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 29–ից մինչև փետրվարի 1–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $81,2 մլն՝ մեկ դոլարի դիմաց 406,37 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում են Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ 6,4  մլն եվրո և ավելի քան 485,7 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 546,77 դրամ և 1  ռուբլու դիմաց դրամ 13,4  միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է շուրջ 85,17 մլն դոլար, շուրջ 8,7 մլն եվրո և շուրջ 139 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 407,63 դրամ, 1 եվրոյի դիմաց 549,67 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,63 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, 2013թ.–ի հունվարի 21–27–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 40,7  մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 59,3 մլն դոլար: ($1 -  406,57 դրամ):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև