Հայաստանի միջազգային համախառն պահուստներն անցյալ տարվա դեկտեմբերին կրճատվել են 1,14%–ով` կազմելով $1 799,5 մլն

04.02.2013 13:14
Հայաստանի միջազգային համախառն պահուստներն անցյալ տարվա դեկտեմբերին կրճատվել են 1,14%–ով` կազմելով $1 799,5 մլն

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2012թ.–ի դեկտեմբերի վերջի նախնական տվյալների համաձայն` կազմել են 1 799,5 մլն դոլար` տարեսկզբի համեմատ կրճատվելով 1,14 տոկոսով, տեղեկացվում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ ակտիվների ճնշող մեծամասնությունն ընդգրկված է փոխարկելի  արժույթում ($1767,6 մլն)։

Հաղորդագրության համաձայն` ԱՄՀ–ի փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածի վերջին կազմել են 31,7 մլն դոլար` տարեսկզբի 57 մլն դոլարի դիմաց ($1- 406,57 դրամ է)։  –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև