Ոսկու գնանշումները խոցելի են մնում

04.02.2013 15:10
Ոսկու գնանշումները խոցելի են մնում

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Անցյալ շաբաթ ոսկին ընդհանուր առմամբ բարձրացմամբ էր սակարկվում, սակայն հստակ ուղղված միտում ձևավորել այդպես էլ չհաջողվեց։ Այդ ակտիվը զգալի աճ ցուցադրեց շաբաթվա կեսին` օվկիանոսի մյուս կողմից մակրոտնտեսական տվյալների հրապարակումից հետո, որոնք վկայեցին ԱՄՆ-ում տնտեսական ակտիվության կրճատման մասին։ 2012թ.–ի չորրորդ եռամսյակի ՀՆԱ–ի հիասթափեցնող վիճակագրությունը թուլացրեց քանակական խթանման միջոցների տևողության վերաբերյալ տագնապը։

Դեղին մետաղի գնանշումների աճին նաև նպաստեց ԱՄՆ ԴՊՀ–ի`առանց փոփոխությունների ցածր դրույքների քաղաքականությունը պահպանելու վերաբերյալ որոշումը։ Բացի այդ, իր հիմնական մրցակիցների դեմ ամերիկյան արժույթի նվազումը նույնպես աջակցեց ոսկու գնանշումների աճին, քանի որ ԱՄՆ արժույթով արտահայտված թանկարժեք մետաղի գներն առավել գրավիչ են դառնում այլ արժույթ ունեցողների համար։

Այդուհանդերձ, ամեն ինչ այնքան էլ լավ չդասավորվեց ոսկու գնանշումների համար, քանի որ դրանք շուտով կրկին հայտնվեցին ճնշման տակ` հաշվի առնելով բարձր եկամուտ ունեցող ակտիվների պահանջարկի մշտապես բարձրացումը։ Արդյունքում` ոսկու արժեքը նախորդ շաբաթ բարձրացավ 0,49 տոկոսով` մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1667,54 ԱՄՆ դոլարի։

Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու գնանշումները հավանաբար կհամախմբվեն, կամ կարող են մի փոքր նվազել, քանի որ ներդրողները մարսելու են խոշորագույն համաշխարհային տնտեսությունից ստացված հակասող մակրոտվյալները։ Բացի այդ ակտիվի շուկայում այնպիսի նախանշանների ուժեղացում ենք նկատում, որ այն մոդելը, որի համաձայն թանկարժեք մետաղը թանկանում էր մեղմ դրամավարկային քաղաքականության պայմաններում, փոքր–ինչ թուլացել է։ Նույնիսկ խթանող միջոցների պահպանման իր մտադրության մասին ԱՄՆ ԴՊՀ–ի հաստատումից հետո ձեռք բերված դիրքերը պահպանելու ոսկու գնանշումների անկարողությունը նույնպես դա է մատնանշում։ Բացի այդ, թույլ գնային ռիսկերը, ինչպես նաև մակրոտնտեսական ֆոնի որոշակի բարելավումը նույնպես նվազեցնում են այդ ակտիվի կարճաժամկետ և միջնաժամկետ պահանջարկը` որպես գնաճի ռիսկերի հեջավորման և թղթե արժույթների թուլացման գործիք։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու համար աջակցող կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1642,0 ԱՄՆ դոլարը։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղի դինամիկայի վրա նաև կարող է ազդել ԱՄՆ–ից և եվրագոտուց նախատեսված մակրոտնտեսական վիճակագրությունը։ Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել հունվարին ոչ արտադրական հատվածի համար նախատեսված ISM կոմպոզիտային ցուցիչի տվյալների, ինչպես նաև նախորդ շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստների ստանալու առաջնային հայտերի քանակի վրա։ Եվրոպական նորություններից պետք է առանձնացնել հունվարին PMI կոմպոզիտային ցուցիչի վերջնական և դեկտեմբերին մանրածախ առևտրի տվյալները, ինչպես նաև հինգշաբթի` փետրվարի 7–ին, նախատեսված տոկոսադրույքի վերաբերյալ ԵԿԲ–ի նիստը և դրա նախագահ Մարիո Դրագիի ավանդական ասուլիսը։ Ակնկալվում է, որ եվրոպական կարգավորիչն անփոփոխ կթողնի դրույքը` 0,75 տոկոս մակարդակում։ Այն դեպքում, եթե սպասելիքներն արդարացվեն, իսկ պ–ն Դրագիի մեկնաբանությունները չափավոր դրական գտնվեն, ոսկին, հավանաբար, մի փոքր կբարձրանա։ Առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում դիմադրության մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1685,0 ԱՄՆ դոլար նշանակումը։

Տեխնիկական վերլուծության տեսանկյունից ոսկու միջնաժամկետ հեռանկարները նախկինի նման խոցելի են մնում` հաշվի առնելով այն, որ գները շարունակում են վաճառվել դիմադրության մակարդակից ցածր` մեկ տրոյական ունցիայի դիմաց 1685,0 -1700,0 ԱՄՆ դոլարի սահմաններում։ Այդ կապակցությամբ մենք ենթադրում ենք, որ այդ ակտիվը դեռ տարածություն ունի նվազումը շարունակելու համար։ Թեև  մենք չենք բացառում նախորդ շաբաթվա վերջին փոփոխական առուվաճառքներից հետո ոսկու գնանշումների դեպի վեր որոշակի վերականգման հնարավորությունը։ Նախընտրում ենք տվյալ ակտիվի գնանշումների աճի դեպքում միջնաժամկետ կարճ դիրքեր բացել` մեկ տրոյական ունցիայի դիմաց 1575,0 – 1590,0 դոլարի նշումով։ Միայն վերը նշված դիմադրությունից ավելի բարձր գնանշումների աճը կասկածի տակ կդնի ոսկու միջնաժամկետ բացասական հեռանկարները։

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքն աճեց 3,35 տոկոսով` մեկ ֆունտ պղնձի դիմաց հասնելով 3,7800 ԱՄՆ դոլարի։ Կարմիր մետաղը ողջ շաբաթվա ընթացքում, բացի հինգշաբթի օրվանից, բարձր է վաճառվել։ Աշխարհի առաջատար տնտեսություններում մակրոտնտեսական ֆոնի բարելավման նախանշանները և համաշխարհային տնտեսության հեռանկարների վերաբերյալ հույսերը շարունակել են աջակցել տվյալ ակտիվի գնանշումների աճին։

Այդուհանդերձ, որոշակի վատատեսություն առաջացրեցին Չինաստանի մշակող արդյունաբերության ոչ միանշանակ տվյալները։ Իսկապես, HSBC–ից ստացված ցուցանիշը մատնանշեց աճի տեմպերի ավելացում, այն ժամանակ, երբ պաշտոնական ցուցիչը վկայում էր դրանց դանդաղեցման մասին։ Միաժամանակ  Լոնդոնի մետաղների բորսայում բարձրացած տվյալ ակտիվի բորսային պաշարը նույնպես խոչընդոտեց կարմիր մետաղի գնանշումների աճին։

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի դինամիկան շատ հարցերում կախված կլինի եվրագոտու իրադարձություններից և Չինաստանից ստացված մակրոտվյալներից։ Եվրոգոտու նորությունների շրջանում շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի տոկոսադրույքի վերաբերյալ ԵԿԲ–ի նիստը և դրա նախագահ Մարիո Դրագիի ավանդական ասուլիսը։ Այն դեպքում, եթե ԵԿԲ նախագահ Դրագիի մեկնաբանությունները չափավոր դրական գտնվեն, պղինձը կարող է շարունակել իր աճը։ Չինական նորություններից պետք է առանձնացնել հունվարին արտաքին առևտրի տվյալների հրապարակումը։ Սպասումների համաձայն` Չինաստանից ստացված տնտեսական ցուցանիշը  դրական դինամիկա կցուցադրի, դրա հետևանքով պղնձի արժեքը կբարձրանա։

Սակայն եթե Չինաստանից ստացված վիճակագրությունը սպասումներից ավելի վատ գտնվի, իսկ եվրոպական կարգավորիչի նախագահի մեկնաբանություններն անբավարար գտնվեն, պղինձը կարող է նաև էժանանալ։

Ընթացիկ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքի տատանման ենթադրելի միջակայքը կլինի մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,72 – 3,84 ԱՄՆ դոլար։

Բացի այդ, տեխնիկական տեսանկյունից տվյալ ակտիվի միջնաժամկետ հեռանկարները նույնպես բարելավվել են, քանի որ դրանք վերջապես կարողացել են անցնել 2011թ.–ի հոկտեմբերի սկզբից գտնվող համաչափորեն նեղացող ձևավորման վերին սահմանը։--0--

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև