ՎՏԲ-Հայաստան Բանկը կվերագործարկի մարզերի վերանորոգված բաժանմունքները

04.02.2013 18:15
ՎՏԲ-Հայաստան Բանկը կվերագործարկի մարզերի վերանորոգված բաժանմունքները

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան բանկի հաճախորդների սպասարկման համար հարմարավետ ու ժամանակակից երկու մասնաճյուղերի բացումը կկայանա Հայաստանի Վայոց Ձորի և Արարատի մարզերում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
ՎՏԲ–Հայաստան բանկի մասնաճյուղերը կվերագործարկվեն Եղեգնաձոր և Մասիս քաղաքներում։

Միջոցառումներին կմասնակցեն ՎՏԲ–Հայաստան բանկի գլխավոր տնօրեն– տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, ինչպես նաև Մասիսի ու Եղեգնաձորի մարզպետները, մարզպետարանի և քաղաքապետարանի լիազոր ներկայացուցիչներ, բանկի հաճախորդներ և պաշտոնատար և բարձրաստիճան այլ անձինք։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև