Հայաստանի ԿԲ–ն 1 մլրդ դրամի պարտատոմս է տեղաբաշխել

04.02.2013 18:19
Հայաստանի ԿԲ–ն 1 մլրդ դրամի պարտատոմս է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 4-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52032149 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 220 մլն 250 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 060 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային`  160 մլն 250 հազար դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 907 393 538 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.0936 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.2499 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 դիլեր և գանձապետական պահառուն:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև