Հայաստանում թանկարժեք մետաղների պետական գները նվազել են

04.02.2013 18:53
Հայաստանում թանկարժեք մետաղների պետական գները նվազել են

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը սահմանել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղների գները։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`  ՈՍԿԻ`  գնման գին` 20026.33 (-188.06), բացթողնման գին` 21767.75 (-204.41), ԱՐԾԱԹ` գնման գին` 377.03 (-6.1), բացթողնման գին` 409.82 (-6.63),   ՊԼԱՏԻՆ`  գնման գին`20202.14 (-34.68), բացթողնման գին`21958,85 (-37.69),   ՊԱԼԱԴԻՈՒՄ`  գնման  գին` 8954.63 (+293.99),     բացթողնման գին` 9733.29 (+319.55):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև