Հայրիկյանը Սահմանադրական դատարան չի դիմի ընտրությունները տեղափոխելու պահանջով

05.02.2013 13:36
Հայրիկյանը Սահմանադրական դատարան չի դիմի ընտրությունները տեղափոխելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի թեկնածում, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Սահմանադրական դատարան չի դիմի ընտրությունները տեղափոխելու պահանջով, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Հայրիկյանն ուսի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել հունվարի 31-ին ժամը 23։30–ին Երևանի կենտրոնում` Տպագրիչների փողոցում, որտեղ գտնվում է նրա հայրական տունը։ Նրան վիրահատել են, և Հայրիկյանն արդեն իրեն լավ է զգում։

ՀՀ Սահմանադրության համաձայն, նախագահի ընտրությունը երկշաբաթյա ժամկետով հետաձգվում է նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում։

Ավելի վաղ Հայրիկյանը հայտարարել էր, որ հնարավոր է` օգտվի ընտրությունները տեղափոխելու իրավունքից։

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հարցերի նախագահ Դավիթ Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այդ հարցով ՍԴ կարող է դիմել միայն Հայրիկյանը, եթե համարի, որ ընտրությունների անցկացման համար անհաղթահարելի խոչընդոտներ կան։

Մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածով` մահափորձ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ` նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Պատժվում է տասից տասնհինգ տարի ազատազրկմամբ։

Ստեղծվել է համատեղ օպերատիվ–քննչական խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Գործը քննում է ԱԱԾ–ն։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post