«ՊրոԿրեդիտ Բանկի» վարկային պորտֆելը 2012թ.–ի վերջին կազմում է 82 մլն ԱՄՆ դոլար

05.02.2013 16:37
«ՊրոԿրեդիտ Բանկի» վարկային պորտֆելը 2012թ.–ի վերջին կազմում է 82 մլն  ԱՄՆ դոլար

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2012թ. վերջի դրությամբ «ՊրոԿրեդիտ Բանկի» վարկային պորտֆելը կազմում է ավելի քան 82մլն. ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր ավանդների ծավալը՝ մոտ 38 մլն. ԱՄՆ դոլար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
«Այս 5 տարիների ընթացքում Բանկը բացել է 15 մասնաճյուղ՝ Երևանում և մարզերում գտնվող 4 քաղաքներում, ինչպես նաև ներգրավել 17000 հաճախորդ:

Բացման առաջին իսկ օրից Բանկը հետևել է իր առաքելությանը՝ սպասարկել փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև խթանել խնայողությունների մշակույթը ՀՀ-ում՝ նպաստելով տնային տնտեսությունների կայունությանն ու ապահովությանը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

2009թ.-ից ՊրոԿրեդիտ Բանկն իր ուշադրությունը կենտրոնացրեց նաև գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ, ինչը սոցիալական և տնտեսական կարևորություն ունի երկրի համար: Այս տարիների ընթացքում բանկը հասցրել է ֆինանսավորել մոտ 1800 գյուղացիական տնտեսություն և կազմակերպել մի շարք ֆինանսական կրթության դասընթացներ՝ իր ագրո հաճախորդների համար։

Բանկը կարողացել է նաև էականորեն նպաստել գյուղատնտեսության ֆինանսավորման պայմանների բարելավմանը՝ ստեղծելով կայուն ու առողջ մրցակցային միջավայր:

«Բանկին հաջողվել է դառնալ շուկայի լավագույն գործատուներից մեկը, քանի որ այն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում իր անձնակազմի վերապատրաստմանն ու զարգացմանը և զգալի ներդրումներ կատարում այդ նպատակով: Ներկա պահին Բանկն ունի ավելի քան 350 շնորհաշատ և տաղանդավոր աշխատակիցներ, ովքեր բանկի ամենակարևոր ակտիվն են»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Բանկի տարելիցի կապակցությամբ գործադիր տնօրեն Ասմուս Ռոտնեն հույս է հայտնել, որ բանկին հաջողվել է երկարաժամկետ համագործակցություն հաստատել իր  հաճախորդների հետ՝ հիմնված փոխադարձ վստահության վրա:

«Դա է վկայում այն փաստը, որ մենք կարողացել ենք առաջատար դիրք գրավել փոքր բիզնեսի ֆինանսավորման ոլորտում»,– ասել է նա։

Շնորհակալություն հայտնելով բոլոր հաճախորդներին, գործընկերներին և ընկերներին, Ռոտնեն նշել է, որ բանկն ապագայում կշարունակի շարժվել դինամիկ աճի ուղղությամբ և նպաստել Հայաստանում տնտեսական կլիմայի բարելավմանը։

ՊրոԿրեդիտ Բանկը Հայաստանում բանկային և ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող 100% արտերկրյա կապիտալով բանկ է, որի գործունեությունն ուղղված է փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև հասարակության լայն շրջաններում խնայողության մշակույթի խթանմանը:

Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը ՊրոԿրեդիտ խմբի մի մասն է կազմում, որը բաղկացած է աշխարհի 3 մայրցամաքներում գործող 21 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում և վերահսկվում է խմբի մայր ընկերության`Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնվող «ՊրոԿրեդիտ Հոլդինգ»-ի (ProCredit Holding) կողմից: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև