ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին տեղում է ՀՀ բանկերի միջև բրենդի ճանաչելիության ցուցանիշով

05.02.2013 17:07
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին տեղում է ՀՀ բանկերի միջև բրենդի ճանաչելիության ցուցանիշով

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին տեղում է ՀՀ բանկերի միջև բրենդի ճանաչելիության ցուցանիշով։ Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, այդ մասին վկայում են Քաղաքական և սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտի (IPSC) կողմից անցկացված հետազոտության արդյունքները։

Վերջին հարցումն անց է կացվել 2012 թվականի դեկտեմեբրին Երևանում և Հայաստանի 4 խոշոր քաղաքներում, որին ընդհանուր առմամբ մասնակցել է 1,200 մարդ:

2012 թվականին իրականացված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն, ինչպես և նախորդ կիսամյակ, հանդիսանում է առաջատարը Հայաստանում Top of mind ցուցանիշով (ամենից հաճախ հարցման մասնակիցները առաջին բանկ նշում էին ՎՏԲ-Հայաստան Բանկը) և զբաղեցնում է առաջին տեղը այդ ցուցանիշով: Ընդհանուր առմամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է իր ցուցանիշը Top of mind-ով 5,4%-ով:

Top of mind ցուցանիշով ՎՏԲ-Հայաստան Բանկը գտնվում է առաջին տեղում: Երևանում իրականացված նախորդ հետազոտության արդյունքների համեմատությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի Top of mind ցուցանիշը աճել է 3,8%:

Հայաստանի շրջաններում ՎՏԲ-Հայաստան Բանկի մոտ նկատվել է կայուն աճ Top of mind ցուցանիշով (+7%):

«Ընդհանուր ինքնաբուխ գիտելիքների ցուցանիշով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է առաջին տեղում մնալ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: 2011 թվականի օգոստոսին իրականացված հետազոտությունների արդյունքների համեմատությամբ ինքնաբուխ գիտելիքների ցուցանիշի աճը ավելացել է 13,5%-ով»,– նշվում է հաղորդագրության մեջ։

ՎՏԲ-Հայաստան Բանկի մոտ նշանակալիորեն աճել է նաև դրական վերաբերմունքի ցուցանիշը: Բանկը ստացել է օգտվողների դրական պատասխանների առավելագույն քանակ:

«ՎՏԲ-ՀայաստանԲանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Յու. Գուսևը նշել է, որ IPSC-ն արդեն երկրորդ տարին շարունակ իրականացնում է Հայաստանում ՎՏԲ բրենդի ճանաչելիության մակարդակի ուսումնասիրման հետազոտություն:

«Մեզ ուրախացնում է այն փաստը, որ մենք կայուն կերպով պահպանում ենք առաջատար դիրքերը տեղական բանկային շուկայում ճանաչելիության ցուցանիշով, ըստ այդմ զբաղեցնելով առաջին տեղը բազում կարևոր ցուցանիշներով»,– ասել է նա։

Ըստ Գուսևի` ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ Բանկի կողմից պրոդուկտային առաջարկների, ծառայությունների մատուցման, հաճախորդներին սպասարկման որակի բարձրացման, մասնաճյուղային ցանցի բարեփոխման բնագավառում ներկայացվող նախաձեռնությունները առաջացնում են դրական արձագանք և ստեղծում են նշանակալի մրցակցային առավելություններ։

Հարցվողների ընտրութունը իրականացվել է պատահականության սկզբունքով: Բոլոր 100% հարցաթերթիկները ստուգվել են տարբեր մեթոդներով: Հարցաթերթիկների ընդհանուր քանակից 46,7% վերստուգվել են IPSC աշխատակիցների կողմից հեռախոսազանգերի և հարցվողներին այցելության միջոցով:

Հարցման ընթացքում մասնակիցներին տրվել են հարցեր այսպես կոչված Top of Mind պարամետրերի վերաբերյալ, ինչը թույլ է տալիս պարզել բանկերի բրենդի մասին իմացության մակարդակը, ինչպես նաև հուշմամբ իմացության մակարդակը:

Հետազոտությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել Երևանի և 4 մարզերի տվյալների վերաբերյալ: Հետազոտությունը նաև իր մեջ ներառում է այլ հարցեր և փոփոխական տվյալներ, որոնք թույլ են տալիս ի հայտ բերել Հայաստանի բանկերի իմիջի դրությունը, նրանց հանդեպ վստահության մակարդակի ընդհանուր պատկերը և այլն:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև