ՌԴ ԿԲ–ն համացանցում կեղծ բանկ է հայտնաբերել

05.02.2013 20:35
ՌԴ ԿԲ–ն համացանցում կեղծ բանկ է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԿԲ–ն «Տոն–բանկ« անվանումով կազմակերպություն է հայտնաբերել, որը համացանցում առանց բանկային գործառնությունների իրականացման լիցենզավորման բանկային ծառայություններ է առաջարկում հաճախորդներին, երեքշաբթի տեղեկացրել է Ռուսաստանի Բանկի արտաքին և հասարակական կապերի դեպարտամենտը, հաղորդում է Փրայմը։

«Ռուսաստանի Բանկը որոշում չի կայացրել «Տոն–բանկ» ԲԲԸ անվանումով վարկային կազմակերպության պետական գրանցման մասին, որի անունից կայքում ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկվում են տարբեր բանկային ծառայություններ, և նրան բանկային գործառնություններ իրականացնելու համար լիցենզիա չի հատկացրել։ Ռուսաստանի Բանկի կողմից բանկային գործառնությունների իրականացման առանց լիցենզիայի բանկային գործունեության իրականացումն անօրինական է համարվում»,– նշվում է կարգավորիչի հաղորդագրության մեջ։

ԿԲ–ն հիշեցրել է, որ լիցենզիայի նշված տեսակով բանկային գործառնությունների իրականացման Ռուսաստանի Բանկի լիցենզիա ունեցող  վարկային կազմակերպությունների ցանկը տեղադրված է ԿԲ–ի պաշտոնական կայքում` «Վարկային կազմակերպությունների մասին տեղեկատվություն» բաժնում։

Հատկանշական է, որ կեղծ բանկի կայքում նշված է, որ այն իր գործունեությունն իրականացնում է N2161 Ռուսաստանի Բանկի գլխավոր լիցենզիայի հիման վրա։ Իսկ Տոն–բանկի կայքում նշված մոսկովյան հասցեով այլ կազմակերպություն է գրանցված` կահավորանքի սրահ, պարզել է Փրայմը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև