Archives by Month:

Calendar:

  • Calendar

    February 2013
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728  
  • Archive for February 6th, 2013

    ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկեց մարզերի վերանորոգված բաժանմունքները

    Wednesday, February 6th, 2013

    ՎՏԲ–Հայաստան բանկի հաճախորդների սպասարկման համար հարմարավետ ու ժամանակակից երկու մասնաճյուղերի բացումը կայացավ Հայաստանի Վայոց Ձորի և Արարատի մարզերում։

    Ցանցահեններն ավելի քան 4 հազար բանկիրի հեռախոսահամար ու հասցե են գողացել

    Wednesday, February 6th, 2013

    Anonymous խմբի ցանցահենները կոտրել են Դաշնային պահուստային համակարգի ներքին կայքերից մեկը և ավելի քան չորս հազար ամերիկյան բանկիրի ու թոփ–մենեջերի անձնական տվյալներ գողացել, հայտնում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը փետրվարի 6–ին 406,03 դրամ է կազմել

    Wednesday, February 6th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը փետրվարի 6–ի արդյունքներով, փետրվարի 5–ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 0,24 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 406,03 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցների առնվազն 90%–ը պետք է ներդնել պետական պարտատոմսերում. Բագրատյան

    Wednesday, February 6th, 2013

    Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցների առնվազն 90%–ը պետք է ուղղել պետական ենթակառուցվածքի զարգացմանը` խելամիտ եկամտայնությամբ երկարաժամկետ պետական պարտատոմսերի թողարկման միջոցով, կարծում է Հայաստանի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

    Հայաստանում փետրվարի 6–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 406.04 դրամ է կազմել

    Wednesday, February 6th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 6–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 406.04 դրամ է կազմել:

    Ինդարս Ասչուկսը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհրդի անդամ

    Wednesday, February 6th, 2013

    Ինդարս Ասչուկսը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհրդի անդամ, տեղեկացնում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մամուլի ծառայությունից։

    ՀՀ կառավարությունը և 14 հայկական բանկեր ուսանողական վարկերի աննախադեպ ծրագիր են սկսում

    Wednesday, February 6th, 2013

    ՀՀ կառավարությունը և 14 հայկական առևտրային բանկեր հայտնել են արտոնյալ ուսանողական վարկերի հատկացման ուղղությամբ ծրագրերի մեկնարկի մասին։

    Հայաստանում ապահովագրական ընկերությունները սկսում են տնտեսել ԱՊՊԱ–ի փոխհատուցումները. թերթ

    Wednesday, February 6th, 2013

    Հայաստանում ապահովագրական ընկերությունները սկսում են տնտեսել ԱՊՊԱ–ի փոխհատուցումները, գրում է «Օրակարգ» թերթը։

    ԱՄՆ-ում խարդախներն ավելի քան 200 մլն դոլար են գողացել վարկային քարտերից

    Wednesday, February 6th, 2013

    Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում հանցավոր խմբի անդամներ են ձերբակալվել, ովքեր կասկածվում են ավելի քան 200 մլն դոլար գողանալու մեջ, հաղորդում է banki.ru.-ն: Ըստ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հաղորդագրության` իրենց հանցավոր նպատակների համար ավազակները հազարավոր կեղծ անձեր են ստեղծել 25 հազար վարկային քարտեր ստանալու և դրամական միջոցների հետագա հարստացման համար:

    ՀՀ ԿԲ-ն թույլատրել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ին միանալ դրամական փոխանցումների Intelexpress համակարգին

    Wednesday, February 6th, 2013

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ կողմից ստացել Է Intelexpress (Վրաստան) համակարգով միջազգային դրամական փոխանցումներ իրականացնելու թույլտվություն, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը: