Թրեյլերները գալիս են փոխարինելու բանկային գովազդին

06.02.2013 13:05
Թրեյլերները գալիս են փոխարինելու բանկային գովազդին

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Թրեյլերը չի գովազդում, այլ առավելագույնը  հասանելի ձևով պատմում է ապրանքի հատկությունների մասին և ընդ որում չի փորձում պարտադրել ապրանքը, վաճառքի համար մարքեթինգային հնարքներ չի օգտագործում: Այդ մասին Bankir.Ru-ին տված հարցազրույցում ասել է «Թրեյլերների ստուդիայի» հիմնադիր Ինոկենտի Սկիրնևսկին:

«Ժամանակի ընթացքում բանկային գովազդի դասական մոտեցումները սկսում են կորցնել իրենց արդյունավետությունը, քանի որ ժամանակակից մարդու մոտ  գովազդի ֆիլտրացման հմտությունը շատ բարձր է: Մարդկանց վրա իրենց համար ոչ պիտանի տեղեկատվության այնպիսի քանակ է թափվում, որ բոլորի մոտ արդեն ձևավորվել է որևէ կազմակերպության կողմից իրեն հանդեպ ուշադրություն գրավելու հերթական փորձերի անտեսման ռեֆլեքսը: Այսօր խելամիտ է պրոդուկտի «պարտադրման» փոխարեն դրա մասին և դրա կիրառման դեպքում օգտատերի հնարավորությունների մասին պատմելը:

Նա ընդգծել է, որ թրեյլերը դասական գովազդի փոխարինողը չէ, այլ բանկերի համար լրացուցիչ մրցակցային առավելություն է ներկայացնում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև