ՀՀ ԿԲ-ն թույլատրել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ին միանալ դրամական փոխանցումների Intelexpress համակարգին

06.02.2013 13:42
ՀՀ ԿԲ-ն թույլատրել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ին միանալ  դրամական փոխանցումների Intelexpress համակարգին

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ն  ՀՀ ԿԲ կողմից ստացել Է Intelexpress (Վրաստան) համակարգով միջազգային դրամական փոխանցումներ իրականացնելու թույլտվություն, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրո արժույթներով ինչպես ԱՊՀ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ արդեն իսկ իրականացնում է դրամական փոխանցումներ "MONEYGRAM", "ANELIK", "БЫСТРАЯ ПОЧТА", "UNISTREAM" և "AVERS"  համակարգերով, ինչպես նաև առանց հաշվի բացման «Գազպրոմբանկ-Էքսպրես»  անվանական փոխանցումներ `Ռուսաստանից դեպի Հայաստան:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև