ԱՄՆ-ում խարդախներն ավելի քան 200 մլն դոլար են գողացել վարկային քարտերից

06.02.2013 14:45
ԱՄՆ-ում խարդախներն ավելի քան 200 մլն դոլար են գողացել վարկային քարտերից

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում հանցավոր խմբի անդամներ են ձերբակալվել, ովքեր կասկածվում են ավելի քան 200 մլն դոլար գողանալու մեջ, հաղորդում  է banki.ru.-ն: Ըստ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հաղորդագրության` իրենց հանցավոր նպատակների համար ավազակները հազարավոր կեղծ անձեր են ստեղծել 25 հազար վարկային քարտեր ստանալու և դրամական միջոցների հետագա հարստացման համար:

Հանցագործության մեջ կասկածվում է 18 մարդ: Քննության վարկածով` կեղծ փաստաթղթերի միջոցով հանցակիցներն ապացուցել են որպես փոխառու իրենց հուսալիությունը և հորինված անունների վրա մեծ փոխառություններ են վերցրել:

«Որքանով կարող ենք դատապարտել, սա արդարադատության դեպարտամենտի կողմից երբևէ բացահայտված վարկային քարտերի հետ կապված խաբեբայության խոշորագույն դեպքերից մեկն է: Մենք արդեն 200 մլն դոլարի չափով վնաս ենք գրանցել, և այդ թիվը, հավանաբար, դեռ կաճի»,-ասուլիսի ժամանակ հայտնեց դատախազ Փոլ Ֆիշմանը, հաղորդում է Bloomberg:

Չարագործները ոսկերչական խանութների միջոցով փողեր են լվացել: Միլիոնավոր դոլարներ են տեղափոխել սահմանից դուրս, իրենց համար շքեղ մեքենաներ են գնել, էլեկտրոնիկա, դիզայներական հագուստ և ոսկե սալիկներ:

«Հանցագործների նպատակը որքան հնարավոր է ավելի բարձր վարկային լիմիտով  վարկային քարտերի ստացումն է եղել, այնուհետև դրանց առավելագույն օգտագործելն ու անհետանալը»,- պատմել է Ֆիշմանը:

Գործի հետաքննությունը շարունակվում է: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև