Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցների առնվազն 90%–ը պետք է ներդնել պետական պարտատոմսերում. Բագրատյան

06.02.2013 17:43
Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցների առնվազն 90%–ը պետք է ներդնել պետական պարտատոմսերում. Բագրատյան

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցների առնվազն 90%–ը պետք է ուղղել պետական ենթակառուցվածքի զարգացմանը` խելամիտ եկամտայնությամբ երկարաժամկետ պետական պարտատոմսերի թողարկման միջոցով, կարծում է Հայաստանի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի նախնական գնահատականներով, կուտակային կենսաթոշակային համակարգի միջոցով Հայաստանի ֆինանսական շուկա կմտնի տարեկան մոտ 100-150 մլն դոլար։

Ինչպես նշվում է Բագրատյանի նախընտրական ծրագրում, նախագահի պաշտոնում նրա ընտրվելու դեպքում մտադիր է լուրջ փոփոխությունների ենթարկել կառավարության կողմից ներդրվող կուտակային կենսաթոշակային համակարգը, մասնավորապես, եռակի նվազեցնել կենսաթոշակային ֆոնդը կառավարող ընկերության կանոնադիր կապիտալի նկատմամբ պահանջները։

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն, կենսաթոշակային ֆոնդը կառավարող ընկերության կանոնադիր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և չի կարող պակաս լինել 500 միլիոն դրամից պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը կառավարող ընկերությունների համար և 200 միլիոն դրամից` կամավոր կենսաթոշակային ֆոնդերը կառավարող ընկերությունների համար։

Բացի այդ, Բագրատյանն առաջարկում է թոշակի կուտակային մասը ձևավորել աշխատակցի կողմից աշխատավարձի 5 տոկոսի վճարման և գործատիրոջ կողմից` 5 տոկոսի վճարման հաշվին, իսկ պետությունը կմասնակցի կենսաթոշակի ձևավորմանը միայն այն դեպքում, երբ ինքն է գործատուն։

«2008-2012 թվականներին, չնայած ամենուր գովազդած տնտեսական աճին, նկատվել են առաջնային եկամուտների տեղաբաշխման դինամիկայի բացասական միտումներ։ Կենսաթոշակի միջին չափը 2012 թվականին կազմել է միջին աշխատավարձի ընդամենը 26 տոկոսը (1996 թվականին այդ ցուցանիշը կազմել է 33%)»,– նշվում է ծրագրում։

Բագրատյանը խոստանում է վերադառնալ 1996 թվականի ցուցանիշին և 2017 թվականին կենսաթոշակի միջին չափը հասցնել միջին աշխատավարձի 38 տոկոսի։

Կենսաթոշակի միջին չափը 2013 թվականին կազմել է 31.5 հազար` 2012 թվականի 28.4 հազար դրամի համեմատ ավելանալով 3 հազար դրամով։

2011 թվականի հունվարի մեկից Հայաստանում ներդրվել է կենսաթոշակային կամավոր կուտակային համակարգ, իսկ 2014 թվականի հունվարի մեկից այն պարտադիր կդառնա 1974 թվականի հունվարի մեկից հետո ծնվածների համար։ Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագա կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը։

Կուտակային բաղադրիչը թույլ է տալիս ապագա կենսաթոշակառուին ձևավորել կենսաթոշակի չափը։ Այդ համակարգից 2014 թվականից կկարողանան օգտվել հանրապետության` 40 տարեկանից ցածր բոլոր աշխատունակ և աշխատող քաղաքացիները՝ ներառյալ գյուղաբնակները։ Յուրաքանչյուր աշխատակից ամեն ամիս իր կուտակային հաշվին կներդնի աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ, կփոխանցի պետությունը»։-0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև