Ցանցահեններն ավելի քան 4 հազար բանկիրի հեռախոսահամար ու հասցե են գողացել

06.02.2013 18:40
Ցանցահեններն ավելի քան 4 հազար բանկիրի հեռախոսահամար ու հասցե են գողացել

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Anonymous խմբի ցանցահենները կոտրել են Դաշնային պահուստային համակարգի ներքին կայքերից մեկը և ավելի քան չորս հազար ամերիկյան բանկիրի ու թոփ–մենեջերի անձնական տվյալներ գողացել, հայտնում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։

«Գողոնն» ավելի ուշ հրապարակվել է նույն խմբի կողմից գրոհի ենթարկված մեկ այլ կայքում` Ալաբամա նահանգի քրեական դատարանի տեղեկատվական կենտրոնի կայքում։ Այդ տվյալներն արդեն ջնջել են կայքից, սակայն մինչ այդ դրանք արդեն տարածվել են ողջ համացանցում։

ԴՊՀ ներկայացուցիչները հայտարարել են, որ Anonymous–ի գրոհը հաջողվել է կայքի ծրագրային ապահովման խոցելիության պատճառով, սակայն ԴՊՀ կայքերի աշխատանքը չի խափանվել։ Այժմ այդ բացն արդեն վերացվել է, և բոլոր այն անձանց, ում տվյալները գողացել են, արդեն տեղեկացրել են կատարվածի մասին, վստահեցնում են ԱՄՆ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև