ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկեց մարզերի վերանորոգված բաժանմունքները

06.02.2013 20:54
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկեց մարզերի վերանորոգված բաժանմունքները

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան բանկի հաճախորդների սպասարկման համար հարմարավետ ու ժամանակակից երկու մասնաճյուղերի բացումը կայացավ Հայաստանի Վայոց Ձորի և Արարատի մարզերում։

Ժամանակակից և հաճախորդների սպասարկման համար հարմար մասնաճյուղերում իրականացվել է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են սպասարկման հետ կապված ընթացակարգերի օպտիմալացմանը, ինչպես նաև աշխատատեղերի ու սպասարկման գոտիների տեխնիկական արդիականացմանն ու ամբողջական վերազինմանը, մասնաճյուղի ներքին հարդարումը ՎՏԲ ապրանքանիշի և ֆիրմային ոճի համապատասխանեցմանը։

Բոլոր նորոգված մասնաճյուղերում տեղադրվել է հերթերի կառավարման համակարգ, բաժանվել են հաճախորդների սպասարկման գոտիներն ըստ ծառայության և պրոդուկտների տեսակի, ստեղծվել են հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ։

ՎՏԲ–Հայաստան բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նախորդ տարի մեկնարկած ցանցային բարեփոխման ծրագիրը համարում է 2013 թվականի` բանկի առանցքային խնդիրը և նշում, որ բանկն ուղղված է իր հաճախորդների որակյալ սպասարկման ապահովմանը բանկային ծառայությունների ողջ շրջանակում։

Գուսևը համոզված է, որ երկու նոր մասնաճյուղերի բացումով հաճախորդները բարձրակարգ բանկում սպասարկում, լավ ծառայություն և ՎՏԲ–ի անսահմանափակ հնարավորություններ ստանալու լրացուցիչ խթան կստանան։

ՎՏԲ–Հայաստան բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանի խոսքով, թվով 26 մասնաճյուղերի թարմացման նպատակը, նախևառաջ, հաճախորդների սպասարկման որակի բարձրացումն է։

Միջոցառումներին մասնակցեցին ՎՏԲ–Հայաստան բանկի գլխավոր տնօրեն– տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, ինչպես նաև Մասիսի ու Եղեգնաձորի մարզպետները, մարզպետարանի և քաղաքապետարանի լիազոր ներկայացուցիչներ, բանկի հաճախորդներ և պաշտոնատար և բարձրաստիճան այլ անձինք։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև