Archives by Month:

Calendar:

  • Calendar

    February 2013
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728  
  • Archive for February 7th, 2013

    Հայաստանի Կենտրոնական բանկը երեք «Նոյյան Տապան» հուշադրամ է թողարկել

    Thursday, February 7th, 2013

    Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Նոյյան Տապան» տարբեր անվանական արժեքի և քաշի երեք հուշադրամ, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից։

    «Կրեդո Ֆինանս» ունիվերսալ վարկային կազմակերպություն է գրանցվել Հայաստանում

    Thursday, February 7th, 2013

    Հայաստանում կսկսի գործել «Կրեդո Ֆինանս» ունիվերսալ վարկային նոր կազմակերպությունը, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

    Գնաճը Հայաստանում 2013 թվականի հունվարին գրանցվել է 2,9% մակարդակում

    Thursday, February 7th, 2013

    Գնաճը Հայաստանում 2013 թվականի հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, 2,9% է կազմել, հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

    ՀՀ նախագահի թեկնածու Բագրատյանն առաջարկում է կիսով չափ նվազեցնել գյուղատնտեսական վարկերի դրույքները

    Thursday, February 7th, 2013

    ՀՀ նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ընտրվելու դեպքում մտադիր է կիսով չափ նվազեցնել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները։

    ԵՄ առաջնորդները դժվար բանակցություններ են ունենալու բյուջեի վերաբերյալ

    Thursday, February 7th, 2013

    Եվրամիության պետությունների ղեկավարները փետրվարի 7–8–ն ընկած ժամանակահատվածում կհավաքվեն Բրյուսելում կայանալիք հերթական գագաթնաժողովին, որը կնվիրվի 2014–2020թթ.–ի տարածաշրջանի ֆինանսական յոթամյա ծրագրին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

    Իտալիայի ընտրությունների շուրջ մտավախությունների պատճառով եվրոն էժանացել է դոլարի նկատմամբ

    Thursday, February 7th, 2013

    Իտալիայում հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի գլխավորած կոալիցիայի նկատմամբ համակրանքն աճել է։ Հարցումների արդյունքներից հետո չորեքշաբթի կայացած առուվաճառքի ավարտին եվրոյի փոխարժեքը նվազել է դոլարի նկատմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։