ԵՄ առաջնորդները դժվար բանակցություններ են ունենալու բյուջեի վերաբերյալ

07.02.2013 11:58
ԵՄ առաջնորդները դժվար բանակցություններ են ունենալու բյուջեի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եվրամիության պետությունների ղեկավարները փետրվարի 7–8–ն ընկած ժամանակահատվածում կհավաքվեն Բրյուսելում կայանալիք հերթական գագաթնաժողովին, որը կնվիրվի 2014–2020թթ.–ի տարածաշրջանի ֆինանսական յոթամյա ծրագրին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ԵՄ իշխանությունները հուսով են, որ հիմնականում ԵՄ երկրների ներդրումներով համալրվող այդ բյուջեի ծախսերի և եկամուտների վերաբերյալ փոխզիջման կհասնեն ընթացիկ շաբաթվա վերջին։ Սակայն բանակցությունները բարդ են լինելու։ «ԵՄ գագաթնաժողովը կփորձի համաձայնություն ձեռք բերել 2014–2020թթ.–ի բազմամյա ֆինանսական ծրագրի վերաբերյալ»,– ասվում է Եվրախորհրդի հաղորդագրության մեջ։

Մի շարք երկրներ հույս ունեն, որ ծախսերը կզսպվեն` միության շատ երկրների բարձր պետպարտքի և բյուջեի պակասուրդի ֆոնին շարունակվող ճգնաժամի պայմաններում։ ԵՄ իշխանությունների, այդ թվում Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի մի շարք ներկայացուցիչներ խոսում են, որ բյուջեն պետք է ավելացնել տարածաշրջանի ՀՆԱ–ի բարձրացման և բարձր գործազրկության կրճատման համար, քանի որ ազգային պետական ծախսերի կրճատումն արդեն իր մռայլ դերը խաղացել է ԵՄ–ում տնտեսական պայմանների վատացման հարցում։

Ֆինանսական ծրագրի եզրափակիչ լուծումը, որից այնուհետև ձևավորվում են միավորման տարեկան բյուջեները, պետք է միաձայն լինի ԵՄ երկրների շրջանում, ինչը դժվարացնում է առաջիկա բանակցությունները։ Ամեն դեպքում, որպեսզի բյուջեն գործողության մեջ մտնի, միության պետությունների առաջնորդները պետք է դրա շուրջ համաձայնության գան ընթացիկ տարվա սկզբին, վկայում են Եվրախորհրդի փաստաթղթերը։

Եվրահանձնաժողովը մոտ կես տարի առաջ ներկայացրեց 2014–2020թթ.–ի ֆինանսական ծրագրի օրինագիծը։ 2012թ.–ի ամռանը ԵՀ–ն փոփոխություններ մտցրեց օրինագծում` 2013թ.–ից ԵՄ–ում Խորվաթիայի անդամակցության կապակցությամբ։ Բյուջեի ծախսերը յոթ տարվա ընթացքում առաջարկվում են 988 մլրդ եվրո մակարդակում, եկամուտները` մինչև  1,03 տրլն եվրոյի մակարդակում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև