Գնաճը Հայաստանում 2013 թվականի հունվարին գրանցվել է 2,9% մակարդակում

07.02.2013 13:57
Գնաճը Հայաստանում 2013 թվականի հունվարին գրանցվել է 2,9% մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Գնաճը Հայաստանում 2013 թվականի հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, 2,9% է կազմել, հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, գնաճը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների (այդ թվում նաև խմիչքն ու ծխախոտը) 4.9% աճով։

Հաղորդագրության համաձայն, ոչ պարենային ապրանքների գները  աճել են 0.2%-ով, իսկ ծառայությունների գները` 0.8 տոկոսով։

2013 թվականի հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների համաթիվը կազմել է 102,6%: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների գների համաթիվը (այդ թվում նաև խմիչքն ու ծխախոտը)՝ 101,9%, ոչ պարենային ապրանքներինը` 106,0%, ծառայությունների ոլորտի սակագներինը՝ 102,2%:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում 2013 թվականին գնաճը ծրագրված է 4 տոկոսի սահմանում (±1,5%):–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև