Հայաստանի Կենտրոնական բանկը երեք «Նոյյան Տապան» հուշադրամ է թողարկել

07.02.2013 20:29
Հայաստանի Կենտրոնական բանկը երեք «Նոյյան Տապան» հուշադրամ է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Նոյյան Տապան» տարբեր անվանական արժեքի և քաշի երեք հուշադրամ, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից։
Մամուլի հաղորդագրության համաձայն` 7.77 գ քաշով «Նոյյան տապան» արծաթե հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի հատվածում հուշադրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ» և թողարկման տարեթիվը` «2012»: Վերևի և ներքևի կիսաշրջագծերով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Նոյյան տապանը, սպիտակ աղավնին` ձիթենու ճյուղը կտցին և Արարատ լեռը` արևածագի ֆոնին: Վերևի և ներքևի կիսաշրջագծերով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
Ընդամենը թողարկվել է 2 հազար արծաթե դրամ` 100 դրամ անվանական արժեքով։ Դրամները պատրաստված են 9990–րդ հարգի արծաթից, պրուֆ որակի, 20.18 մմ տրամագծով և 7.77 գրամ քաշով։
Հաղորդման համաձայն` «Նոյյան Տապան» սերիայի մյուս երկու դրամները համանման են մի շարք պարամետրերով (թողարկման ծավալը, արծաթի հարգն ու որակը) առաջինին, բայց տարբերվում են անվանական արժեքով` 200 և 500 դրամ, տրամագծով և քաշով։
15.55 գ քաշով և 200 դրամ անվանական արժեքի «Նոյյան տապան» արծաթե հուշադրամն ունի հետևյալ տեխնիկական բնութագիրը` թոարկվել է 2000 հատ։ Պատրաստված են 9990–րդ հարգի արծաթից, պրուֆ որակի, 27.66 մմ տրամագծով և 15.55 գրամ քաշով։

Միաժամանակ, 500 դրամ անվանական արժեքի «Նոյյան տապան» արծաթե հուշադրամն ունի հետևյալ տեխնիկական բնութագիրը` թողարկվել է 2000 հատ։ Պատրաստված են 9990–րդ հարգի արծաթից, պրուֆ որակի, 38.60 մմ տրամագծով և 31.1 գրամ քաշով։

Բոլոր հուշադրամների էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամները հատել է «GEIGER EDELMETALLE GmbH» գերմանական ընկերությունը:  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև