ԵԿԲ–ն կրկին հրաժարվել է փոխել զեղչման դրույքը

08.02.2013 10:19
ԵԿԲ–ն կրկին հրաժարվել է փոխել զեղչման դրույքը

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եվրոպական կենտրոնական բանկը զեղչման դրույքն անփոփոխ է թողել` 0,75%, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։ Նման որոշման վերաբերյալ կանխատեսումներ էին արել նաև շատ վերլուծաբաններ։

Ավելի վաղ 2013 թվականի հունվարի վերջին ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագին հայտնել էր, որ եվրագոտու երկրիների տնտեսությունը կսկսի վերականգվել 2013 թվական երկրորդ կիսամյակում։ «Բոլոր ինդեքսները ցույց են տալիս, որ ֆինանսական վիճակը էականորեն բարելավվելու է»,– ասել էր ԵԿԲ ղեկավարը։ Ընդ որում` նա ավելացրել էր, որ ֆինանսական շուկայի ամրապնդումը դեռ ազդեցություն չի ունեցել տնտեսության վրա ընդհանուր առմամբ։ Նրա խոսքով` 2013 թվականի սկիզբը ավելի հեռանկարային է եվրագոտու տնտեսության համար, քան 2012 թթվականի սկիզբը։

Դրագիի կարծիքով` եվրագոտու համար այս պահին ամենակարևոր նպատակն է ֆինանսական շուկաներում առկա մասնատվածության հաղթահարումը։

Մինչ այդ ԵԿԲ փոխնախագահ Վիկտոր Կոնստանցիոն կարծիք էր հայտնել, որ Եվրոպայի` տնտեսական ճգնաժամում գտնվող երկրները կարող են վերականգնվել 2013 թվականի կեսերին։ Միաժամանակ համընդհանուր տնտեսական աճ նկատելի կլինի 2014 թվականի սկզբին։

«Ավելի շոշափելի կերպով վերականգնում կզգացվի առաջատար երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա), քանի որ խնդրահարույց երկրները ստիպված կլինեն շարունակել բարեփոխումներ կատարել։ Ընդգծեմ, որ դրանք դրական արդյունքներ են տալիս»,– ասել է նա, գրում է rbc.ru–ն։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև