ԱԽՏ բորսաները բացվել են աճով. պատճառը իենի փոխարժեքի բարձրացումն է

08.02.2013 13:00
ԱԽՏ բորսաները բացվել են աճով. պատճառը իենի փոխարժեքի բարձրացումն է

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առանցքային ֆոնդային հարթակներն ուրբաթ` փետրվարի 8–ի առուվաճառքները բացվել են աճով` իենի թանկացման և համաշխարհային շուկայի դրական լուրերի ֆոնին։

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 0.94 տոկոսով՝ մինչև 11246,90 կետ: Հարավկորեական  KOSPI-ն բարձրացել է 0,16 տոկոսով՝ հասնելով 1934,91 կետի: Ավստրալական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում ավելացրել է 0.29 տոկոս՝ հասնելով 4950,70 կետի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Առուվաճառքի մասնակիցներն ուշադրություն են դարձրել կորպորացիաների ոչ միանշանակ լուրերին։ Երրորդ եռամսյակի արդյունքներով, Sony էլեկտրոնիկայի ճապոնական արտադրողի զուտ վնասը կազմել է 10.76 միլիարդ իեն (114 միլիոն դոլար), ինչը 15 անգամ պակաս է նախորդ տարվա 159 միլիարդ իենի վնասներից նախորդ տարի։ Ավստրալական ֆոնդային ցուցիչին աջակցել են հունվարին երկրի գործազրկության տվյալները։ Գործազրկությունը պահպանվում է 5.4 տոկոս մակարդակում, թեև ակնկալվում է աճ մինչև 5.5 տոկոս։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև